Մառնեուլիում Եվրոպայի շաբաթվա կապակցությամբ դրոշներ են ցուցադրվել
Մառնեուլիի քաղաքապետարանը միանում է Եվրոպայի շաբաթին։ Ի  նշան  մասնակցության  տեղական ինքնակառավարումը կենտրոնական փողոցներում ցուցադրել է Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Մառնեուլիի քաղաքապետարանը նկարները տարածում է Facebook սոցիալական ցանցում։


Եվրոպայի օրը մեծ մասշտաբով կնշվի մայիսի 11-ին Expo Georgia-ում, որտեղ  տարբեր  ակտիվություններից  բացի,  կներկայացվի  նաև  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հովանավորությամբ հովանավորվող «Լունան և Կայծռիկների մոլորակը» տիկնիկային ներկայացումը, որը բեմադրվել է Մառնեուլիի
մշակութային կենտրոնի հետ համատեղ։ .

Ռեժիսոր՝ Տատո Գելիաշվիլի; Պիեսի հեղինակ՝ Ալեքսանդր Լորթքիփանիձե, ըստ Դաթո Գորգիլաձեի տեքստի։

Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան

"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google