Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել «Երիտասարդական խորհրդի» անդամների ընտրության համար

Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երիտասարդական խորհրդի» անդամների ընտրության համար։

Տեղեկությունը տարածում է տեղական ինքնակառավարումը։
«Մառնեուլիի քաղաքապետարանի բազայում  Երիտասարդական գործակալության աջակցությամբ գործում է «Երիտասարդական խորհուրդը», որը մասնակցում է տեղական ինքնակառավարման որոշումների կայացման գործընթացին, - գրված է հրապարակված տեղեկատվության մեջ։

«Երիտասարդական խորհուրդը» ընտրվում է 2 տարի ժամկետով և կազմված կլինի 16-ից 29 տարեկան առնվազն 18 երիտասարդներից, որոնք
բնակվում են Մառնեուլիի քաղաքապետարանի տարածքում։ Մառնեուլի, Սադախլո, Ալգեթի և Կապանախչիի յուրաքանչյուր վարչական միավորից ներկայացված կլինի 2 ական երիտասարդ, իսկ Մառնեուլիի քաղաքապետարանի մնացած վարչական միավորներից մեկական երիտասարդ։

Երիտասարդական խորհրդի հիմնական գործառույթներն են.

  • երիտասարդական քաղաքականության մշակում, մոնիտորինգ, գնահատում
  • մասնակցություն քաղաքապետարանի բյուջեի պլանավորման գործընթացին
  • երիտասարդներին նախատեսվող միջոցառումների և ակտիվությունների  մասին իրազեկում
  • սոցիալական, էկոլոգիական իրավիճակի և մարդու իրավունքների մասին երիտասարդների տեղեկացվածության բարձրացում

«Եթե ունես բարձր մոտիվացիա, ակտիվ ես, ունես ուժեղ վերլուծական և միջանձնային հմտություններ, ժամանակ և հնարավորություն, սա քո հնարավորությունն է ներգրավվելու քո քաղաքապետարանում, երիտասարդության հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու և երիտասարդների ձայնը բարձրացնելու համար: 
Գրանցվեք մինչև մայիսի 27-ը
»,- գրում է քաղաքապետարանը

Գրանցման հղում.

Երիտասարդական խորհուրդը համալրվելու է հանձնաժողովով, որի կազմում ընդգրկված են Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google