Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է նոր
շենք կառուցել սակրեբուլոյի համար։
Մառնեուլիի քաղաքապետարանն այսօր՝ մարտի 22-ին, մրցույթ է հայտարարել
քաղաքային խորհրդի շենքի կառուցման նախագծային և ծախսերի հաշվառման
փաստաթղթերի կազմման համար։ Ռադիո Մառնեուլիի հետ զրույցում
Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն ասել է, որ
խորհրդի համար նոր շենքի կառուցումը պայմանավորված է մունիցիպալ
օրենսդիր մարմնում աշխատող մարդկանց մեծ թվով։
«
Մրցույթը հայտարարվել է, քանի որ մենք այլեւս չենք
տեղավորվում սենյակներում։ Ինքներդ համոզվում եք, որ երկու
հոգու փոխարեն կաբինետներում հինգն ու վեցն են ու այլեւս տեղ չկա։ Նաև
հիմա շենքում ՍՊԸ-ները կտեղափոխվեն նոր կառուցվող շենք, և բոլոր
ՍՊԸ-ները և ԱԱԻՊ-ները կտեղափոխվեն այնտեղ։ Այնտեղ, որտեղ նրանք հիմա
են, այս շենքը կիսաքանդ է։ Այն պետք է ապամոնտաժվի, և մենք որոշեցինք
դրա փոխարեն սակրեբուլոյի շենք կառուցել։ Դա, հավանաբար, կլինի
մեկ տարի հետո», - ասել է Ամիրան Գիորգաձեն
Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահի խոսքով, այնտեց
աշխատում է 40 մարդ, այդ թվում՝ գրասենյակի անդամները,
հանձնաժողովների նախագահներ եւ պատգամավորներ։ Նա նշում է, որ հենց
դրա համար է անհրաժեշտ եղել սակրեբուլոյի համար նոր շենք
կառուցել։
Գիորգաձեի խոսքով, այս փուլում քաղաքապետարանը նախատեսում է միայն
սակրեբուլոյի շենքի նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի
մշակումը, իսկ շինարարական աշխատանքների համար գումարը կհատկացվի 2024
թվականի բյուջեից։
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է 42
հազար լարիով գնել շենքի նախագծային և ծախսային հաշվառման
փաստաթղթերի կազմման ծառայությունը։
Տարածքը, որտեղ պետք է կառուցվի ավագանու նոր շենքը, գտնվում է
Մառնեուլիի հանրային գրադարանի հարեւանությամբ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան