Բուրմա գյուղում խմելու ջրի ջրամատակարարման համակարգ սարքելու համար քաղաքապետարանը կվճարի 249 887 լարի

Բուրմա գյուղում խմելու ջրի ջրամատակարարման համակարգ սարքելու համար քաղաքապետարանը կվճարի 249 887 լարի
Մառնեուլիի մունիցիպալիտետի ինքնակառավարումը Բուրմա գյուղում ջրամատակարարման համակարգի ստեղծման աշխատանքների համար հայտարարել է մրցույթ։



Գյուղի բնակիչները հունվարի 28-ին քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքել էին խմելու ջրի բացակայությունից։
Բնակիչներն ասում են ,որ գյուղում խմելու ջրի մատակարարման աշխատանքները տեղական ինքնակառավարոմը սկսել է 2016 թվականին, բայց մինչ այսօր նրանց ջուր չունեն։

Մառնեուլիի քաղաքապետարանը Բուրմա գյուղի ջրամատակարարման համակարգի 249 887 լարիի մրցույթը հայտարարել է հունվարի 31-ին։
Հատկանշական է , որ Մառնեուլիի քաղաքապետարանը Բուրմա գյուղի ջրամատակարարման համակարգի համար 2016 թվականին ևս հայտարարել է մրցույթ։ Սկզբնական հայտարարվել է նախագծի նախահաշվարկային փաստաթղթեր կազմելու համար , որի համար ինքնակառավարումը տրամադրել էր 7 670 լարի ՍՊԸ«Վեկտոր-Ստուդիո»-ին։ Իսկ ջրամատակարարման համակարգի համար ծախվել էր 37 682 լարի։
Ջրամատակարարման համակարգի աշխատանքները ավարտվել են 2016 թվականին։ Բայց ոչ տեղական ինքնակառավարումը, ոչ էլ շինարարական ընկերությունը ջուրը չտեսան։

Ինչպես ասել է «Ռադիո Մառնեուլիին» քաղաքապետի տեղակալ Զաուր Տաբատաձեն, Բուրմայում իրականացված աշխատանքներում քաղաքապետարանը գումար չի կորցրել։ Քաղաքապետարանը գյուղի ջրամատակարարման համակարգի աշխատանքներով և նախահաշվարկային փաստաթղթերով զբաղվող ընկերությանը դատի է տվել, վերջինս նախագծի համար ծախսված գումարները կվերադարձնի։
06․02․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google