Մառնեուլիի քաղաքապետը այցելել է շտապ-բժշկական կենտրոններ և ամբուլատորիաներ
Մառնեուլիի քաղաքապետը այցելել է շտապ-բժշկական կենտրոններ և ամբուլատորիաներ

Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին, սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահ Ամիրան Գիորգաձեն, քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչները այցելել են Մառնեուլիի նորակառույց երեք շտապ-բժշկական կենտրոններ և գյուղերում առկա ամբուլատորիաներ։

«Մառնեուլիի գյուղերում ՝ Սադախլո, Շահումյան և Քութլիարա, կառուցվել է երեք նոր շտապ-բժշկական օգնության կենտրոն։ Մառնեուլիում նույնպես կառուցվել է նոր շտապ օգնության շենք, որի պաշտոնական բացումը պլանավորում ենք իրականացնել մոտ ժամանակներում։Այցելեցինք նաև գյուղերի վերանորոգված ամբուլատորիաներ ,որտեղ բնակչությունն արդեն ունի հնարավորություն օգտվելու ծառայություններից»-, ասել է Զաուր Դարգալին։

Ծերեթելի և Սաիմերլո գյուղերի ամբուլատրոիան մեկն է , որը գտնվում է Ծերեթելի գյուղում։ Սաիմերլո գյուղի ամբուլատորիան գործել է հին մանկապարտեզի շենքի երկրորդ հարկում , որի վթարային վիճակի պատճառով հարկ է եղել տեղափոխել Ծերեթելի։ Ինչպես ասել է Սաիմերլոի տեղամասային բժիշկ Լիա Զաքաիձեն , Սաիմերլոյի ամբուլատորիան սպասարկել է մոտավորապես 2000 բնակչի։

«Մեր ամբուլատոր ծառայությունը առողջապահության ոլորտում առաջնային օղակն է , քանի որ իրականացնում ենք բազաթիվ կանխարգելիչ միջոցառումներ, ինչպիսիք են հեպատիտ C-ի և տուբերկուլիոզի ստուգում»,-ասել է Լիա Զաքաիձեն։

Մառնեուլիի քաաղքապետը «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում նշել է , որ քաղաքապետարանը պլանավորում է աստիճանաբար Մառնեուլիի բոլոր վարչական ստորաբաժանումներում կառուցել ամբուլատորիաներ։

19․02․2020
«Ռադիո մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարկիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google