Ենթադրում ենք , որ շաբաթվա վերջում կլինի 350 – 400 հաստատված դեպք․Գամկրելիձե

 


Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով, համաճարակաբանները կանխատեսում են, որ Վրաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը մինչև այս շաբաթվա վերջ ընդհանուր առմամբ կավելանա 350-ից մինչև 400: Գամկրելիձեն այս մասին խոսել է հատուկ ճեպազրույցի ժամանակ:

«Նախորդ շաբաթվա համար կանխատեսել էինք , որ շաբաթվա վերջում պետք է ունենաինք 200 հաստատված դեպք և ունեցանք 185-ը։ Ենթադրում ենք , որ մինչև այս շաբաթվա վերջ մենք պետք է ունենանք 350- 400 հաստատված դեպք»,- հայտարարել է Գամկրելիձեն։

Գամկրելիձեի խոսքով, սպասվում է , որ հաջորդ շաբաթներին այս թվերը կկրկնապատկվեն։


08/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google