Հունիսի 26-ին Մառնեուլիի Նարիմանովի #1 շենքում երկու պատշգամբների
փլուզման հետևանքով երկու կին է մահացել։
Բազմաթիվ կոտրվածքներով մանկահասակ երեխաներ են տեղափոխվել
հիվանդանոցներ։ Մահացածներից մեկը՝ 27-ամյա , 38 շաբաթական հղի կին
էր։ Երեխային հաջողվել է փրկել։ Նա վերակենդանացման բաժանմունքում
է։
Փաստի առնչությամբ հայտարարություն չի արվել։ Ցավակցական տեքստերը
տարածված են քաղաքապետարանի և ավագանու ֆեյսբուքյան էջերում։
Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի ֆեյսբուքյան պաշտոնական էջում
ցավակցական փոքրիկ տեքստ է տարածվել։
«Խորին ցավակցություն եմ հայտնում Մառնեուլիում բնակելի շենքի
պատշգամբի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին և
հարազատներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- իր
ֆեյսբուքյան էջում գրել է Քենան Օմարովը։
Ինչպես «Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել են ՆԳՆ-ում, դեպքը հետաքննվում
է Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, որը նախատեսում է
հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում
անվտանգության կանոնների խախտում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան