Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Միավորված
ջրամատակարարման ընկերությունը Քվեմո Քարթլիի տարածաշրջանում՝
Մառնեուլի և Բոլնիսի քաղաքներում, ջրամատակարարման համակարգի
մոնիտորինգի ընթացքում հայտնաբերել է ապօրինի միացման մի քանի դեպք։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ ստուգումները իրականացրել են
ընկերության տեխնիկական խմբերը։
Պարզվել է, որ որոշ առանձին օբյեկտներ ջրամատակարարման և կոյուղու
ենթակառուցվածքներից օգտվում էին առանց
համապատասխան իրավական
հիմքի։
Ընկերությունը նշում է, որ ցանցի վերահսկումն ու մոնիտորինգը
շարունակվում է ամբողջ երկրում անընդհատ ռեժիմով։
Վրաստանի Միավորված ջրամատակարարման ընկերությունը քաղաքացիներին կոչ
է անում ջրամատակարարման և կոյուղու ծառայություններից օգտվել միայն
օրենքով սահմանված կարգով։