Մառնեուլիի քաղաքապետարանը փողոցների վերանորոգման համար 1
593 012 լարիի մրցույթ է հայտարարել:
Աշխատանքները կընդգրկեն Ալգեթիի, Բերիտաշվիլիի, Ղարկարաշվիլիի և
Ուիարաղոյի փողոցները:
Մրցույթի փաստաթղթերի համաձայն՝ ծրագրի նպատակն է նախագծվող տարածքում
բնակվող բնակչությանը կապել մայրուղու և երկրի այլ շրջանների հետ:
«
Վրաստանի շրջանների բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների
բարելավման նպատակով մեծ նշանակություն ունի առկա ճանապարհների
վերականգնում-վերանորոգումը և դրանց սարքին, անխափան
գործունեությունը: Այս ավտոճանապարհի միջոցով իրականացվում է
նախագծվող տարածքում բնակվող բնակչության կապը մայրուղային ճանապարհի
և, համապատասխանաբար, երկրի շրջանների հետ: Նախագծվող ճանապարհի
վերանորոգումը՝ տեխնիկական պարամետրերի բարելավումը, ճանապարհային
ծածկույթի տեղադրումը և երթևեկության անվտանգության համար
ճանապարհների հագեցումը ժամանակակից տարրերով, էապես կնպաստեն
ավտոմոբիլային տրանսպորտի անվտանգ տեղաշարժին և, հետևաբար,
բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը», -
նշված է մրցույթի փաստաթղթերում:
Հայտերի ընդունումը կսկսվի 2026 թվականի սեպտեմբերի 6-ից և
կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը: Հաղթող ճանաչված ընկերությունը
պարտավոր կլինի աշխատանքներն իրականացնել պայմանագրի կնքումից հետո
180 օրացուցային օրվա ընթացքում:
Հարկ է նշել, որ տեղական ինքնակառավարման մարմինը նախորդ ամիս
նույնպես հայտարարել էր մրցույթ փողոցների վերանորոգման համար, որտեղ
ընդգրկված էին նաև նշված տարածքները, սակայն մրցույթը չէր կայացել: