Ռաշան Զիադալիևը դատարանում արդարացվեց

Մառնեուլիի քաղաքացիական ակտիվիստ Ռաշան Զիադալիևին դատարանը արդարացրեց։ Այսօր ՝ փետրվարի 11-ին Բոլնիսի շրջանի դատարանում քննարկվեց Ռաշան Զիադալիևի գործը։


Մեղադրանք էր առաջադրվել Վարչական իրավախախտումների օրենսգքրի 173-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է անհնազանդություն ոստիկանությանը։

Ռաշան Զիադալիևի գործը վարել է դատավար Պատա Փխիլաձեն։



Ակտիվիստի շահերը պաշտպանում էր «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնության» իրավաբան Էդուարդ Մարիկաշվիլին։
Փաստաբանն իր ֆեսբուքյան էջում գրել է ՝ «Ռաշան Զիադալիևը ամբողջովին արդարացված է ներկայացված մեղադրանքից»։
Մառնեուլիի քաղաքացիական ակտիվիստ Ռաշան Զիադալիևին փետրվարի 8-ի երեկոյան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք անհնազանդության մեղադրանքով։

11․02․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google