Առողջության համար վտանգավոր
թափոնները Մառնեուլիի քաղաքապետարանը վեց ամսից ավելի է չի հեռացնում
Կարմիր գյուղից
Առողջության համար վտանգավոր թափոնները Մառնեուլիի քաղաքապետարանը վեց
ամսից ավելի է չի հեռացնում Կարմիր գյուղից
Վեց ամսից ավելի է , ինչ Կարմիր գյուղի բնակիչները ստիպված ապրում են
շրջապատված առողջության համար վտանգավոր թափոններով։
2019 թվականի հուլիսի 11-ին տեղի ունեցած բնական աղետի հետևանքով
կարմիր գյուղում և մի քանի այլ գյուղերում վնասվել էր 391 տան
տանիք։
Կարմիր գյուղում տան տանրքների մեծամասնությունը ազբեստից է եղել ,
որոնք ուժգին կարկուտի հետևանքով ճեղքվել են ։ Կառավարությունը
բնակչությանը տրամադրել է տանիքածածկման պարագաներ, բայց ազբեստե
տանիքի ճեղքված կտորտանքերը դեռ տարհանված չեն։
«
Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում շրջակա միջավայրի
պահպանման «Սենի» կազմակերպության ներկայացուցիչ Կախա Ռուխաիան ասել է
, որ ազբեստի մանրաթելերը շատ վտանգավոր են մարդու առողջության համար,
քանի որ շնչուղիներով կարող են ներթափանցել օրգանիզմ և առաջացնել
քաղցկեղ։
«Ազբեստի հետ աշխատելով պետք է պահպանել հատուկ կանոններ։ Անհրաժեշտ է
, որ մարդը կրի հատուկ դիմակ՝ խուսաթելու համար մանրաթելերի
ներթափանցումից։ Հեռացման պահին ամբողջ նյութը պետք է մշակվի խոնավ
վիճակում և տեղափոխվի մեծ պոլիէթիլենային պարկերի
մեջ»,- ասել է Կախա Ռուխաիան։
«Սենի» ներկայացուցիչը նաև ասել է, որ ազբեստի թափոնների փողոցում
մնալը մեկ րոպե անգամ թույլատրելի չէ։
Կարմիրգյուղացիները լավ գիտեն , որ իրենց առողջությունը վտանգված
է։
«Ասում են , որ այս թափոնները քաղցկեղածին են և
խնդրահարույց։ Երեխաները, տարեցները, երիտասարդները , բոլորը քայլում
են փողոցներով շնչելով այս օդը։ Իրենք էլ գիտեն «Տեղական
ինքնակառավարությունում» , որ սա շատ վատ է , բայց
այնուամենայնիվ չեն տարհանում»,- ասել է Կարմիրգյուղի բնակիչ Գարիկ
Պապայանը։
Յուրիկ Խաչատուրյանը ասում է , որ վախենում է քաղցկեղի զարգացումից,
բայց տեղական ինքնակառավարումը դրան ուշադրություն չի դարձնում։
«Մոտավորապես տաս օր առաջ են եղել գյուղում՝ քաղաքապետը
նույնպես , և ասել է, որ թափոնների տարհանման համար հայտարաված
մրցույթը դեռ ոչ ոք չի շահել։ Կարծում եմ , որ երբ ընտրությունները
մոտենան, կգան թափոնները տարհանելու և կասեն , տեսեք թե որքան լավն
ենք մենք»,- ասել է Յուրիկ Խաչատուրյանը։
Տեղական ինքնակառավարումը տեղյակ է գյուղում տիրող իրավիճակին։ 2019
թվականի նոյեմբերի 12-ին «Ռադիո Մառնեուլիի» հետ
զրույցում Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին Կարմիր գյուղի
բնակչությանը խոստացել է , որ քաղաքապետարանը կսկսի առողջության համար
վտանգավոր թափոնների տարհանումը, բայց մինչև հիմա թափոնները չեն
տարհանվել։ Քաղաքապետարանը բնակչությանը բաժանել է միայն թափոնների
համար նախատեսված տոպրակներ։
Այսօր ՝ 2020 թվականի փետրվարի 17-ին Մառնեուլիի քաղաքապետարանի
հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացրել են , որ քաղաքապետարանը
մոտ ժամանակներում պլանավորում է գյուղից հեռացնել առողջության համար
վտանգավոր թափոնները։ Քաղաքապետարանում թափոնների տարհանման ճշգրիտ
ժամանակ չեն նշել։
17․02․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան