Քաղաք Մառնեուլիի փողոցների համարակալման համար հայտարարվել է 5986 լարիի մրցույթ

Քաղաք Մառնեուլիի փողոցների համարակալման համար հայտարարվել է 5986 լարիի մրցույթ



Քաղաք Մառնեուլիում Ռուսթավելի փողոցի անվանման և համարակալման աշխատանքների ավարտից հետո , Մառնեուլիի քաղաքապետարանը ևս երկու ՝ Ժորդանիա և Կոստավա փողոցներում նախատեսում է իրականացնել նմանատիպ աշխատանքներ։

Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթը հայտարարել է փետրվարի 7-ին։ Մասնակցել ցանկացող ընկերություններ մասնակցության հայտեր կարող են ներկայացնել փետրվարի 15-17 ընկած ժամանակահատվածում։
Մրցույթի պայմանների համաձայն, հաղթող ընկերությունը պայմանագրի կնքման պահից 20 օրացույցային օրում պետք է ավարտի աշխատանքները։

Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է , որ քաղաքում փողոցների անվանակալման և համարակալման աշխատանքները ակտիվորեն են ընթանում։ Քաղաքապետարանը փողոցների համարակալումը նախատեսում է ավարտել մինչև տարեվերջ։

«Ակտիվորեն շարունակում ենք փողոցների համարակալումը։ Ռուսթավելիից հետո համարակալվուն են երկու մեծ ՝ Ժորդանիա և Կոստավա փողոցները։ Այնուհետև ,մինչև տարեվերջ քաղաքում աստիճանաբար ավարտին կհասցնենք աշխատանքները։ Մտածում եմ , որ քաղաքի հետ մեկտեղ մեծ գյուղերում նույնպես պետք է տեղի ունենա համարակալում։ Ես սա նշել եմ մի քանի անգամ։ Այս գործընթացը նույնպես կսկսենք։ Առաջին հերթին դեռ պետք է այս գործը ավարտին հասցնենք քաղաքաում»,- ասել է Զաուր Դարգալին։

Հիշեցնենք , որ քաղաքապետարանը համարակալման առաջին մրցույթը հայտարարել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին։ Մրցույթին մասնակցել է երեք ընկերություն։ Տեղական ինքնակառավարումը պայմանագիրը կնքել էր գործարար Թամար Մաճավարիանիի հետ , ով առաջարկել էր 7359 լարի։

13․02․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print E-mail
FaceBook Twitter Google