Կորոնավիրուսով վարակված 55-ամյա մառնեուլցու բոլոր կոնտակտները հայտնի են․ Զաուր Դարգալի

Ապրիլի 6-ին Մառնեուլիում կորոնավիրուսով վարակվածի բոլոր կոնտակտները հայտնի են։ Մառնեուլիի քաղաքապետը «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է , որ 55-ամյա մառնեուլցի կինը, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում վերջին 10 օրվա ընթացքում եղել է ինքնամեկուսացման մեջ։

«Վարակված կնոջ բոլոր կոնտակնտերը հայտնի են։ Նա ընդհանուր առմամբ շփում է ունեցել 47 մարդու հետ։ Կինը բնակվում է Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերից մեկում և հաճախակի Ադրբեջան է գնացել»,- ասել է Զաուր Դարգալին։

Զաուր Դարգալին նաև ասել է , որ ապրիլի 6-ին աղտահանվել է վարակված կնոջ տունը։
«Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում «Ջեո Հոսպիտալ» կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան ասել է,որ ապրիլի 4-5-ը կլինիկա է տեղափոխվել վեց պացիենտ կորոնավիրուսի ախտանիշներով։ Թեստի պատասխանները հայտնի են դարձել այսօր ՝ ապրիլի 6-ին։

«Մառնեուլի շրջանից 55-ամյա մի կնոջ մոտ, ախտորոշվել է կորոնավիրուս, որն արդեն տեղափոխվել է Թբիլիսի: Մնացած պացիենտների մոտ վիրուս չի հաստատվել», - ասել է Տատա Շենգելիան։

Ապրիլի 3-ին Մառնեուլիի դաշտային հիվանդանոցում և «Ջեո Հոսպիտալում» արված 10 թեստից միայն մեկի պատասխանն է եղել դրական, կորոնավիրուսով վարակվածը Բոլնիսիից է եղել։

Ապրիլի 4-ին «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում կարանտինի ավարտից հետո , ապամոնտաժվել է դաշտային հիվանդանոցը։

Մառնեուլիի և Բոլնիսի համայնքները մարտի 23-ին անցել են խիստ կարանտինային ռեժիմի։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։
Մարտի 31-ից երկրում գործում է պարետային ժամ։ Երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 06։00-ն արգելված է քաղաքացիների տեղաշարժը։


07/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google