Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ երթևեկող տաքսիների ուղևորավարձը թանկացել է

Նոյեմբերի 28-ից ամբողջ Վրաստանում արգելված է միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը:


Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ երթևեկող երթուղայնները նույնպես դադարեցրել են ուղևերափոխադրումները: Չնայած երթուղայիններին արգելվել է քաղաքից քաղաք ուղևորներ տեղափոխել, թեթև մարդատարի, այդ թվում ՝ տաքսիների համար որևէ սահմանափակում չկա: Մառնեուլի-Թբիլիսի ուղղությամբ երթևեկող տաքսիները շարունակում են գործել սովորական ռեժիմով, բայց ուղևորավարձը թանկացել է: Մեկ «միկրոավտոբուս»-ը կարող է տեղափոխել ընդամենը չորս ուղևոր, իսկ ուղևորության արժեքը 5 լարի է:
Միջքաղաքային հասարակական տրանսպորտի երթևեկության արգելքը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում աշխատող մառնեուլցիների համար։ Հարցված բնակչության մի մասը, «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է ,որ երթուղայինների տեղաշարժի արգելքը վատ է ազդել իրենց վրա:
«Մենք Խաիշիից ենք գալիս, Մառնեուլիից 6 կմ հեռավորության վրա։ Եթե տաքսիի գումար չունենք ուրեմն ոտքով ենք գալիս։ Մեկ երթուղայն էր աշխատում Թեթրիծղարոյից, ժամը 9-ին և հետ էր վերադառնում 12։00-ին, այժմ դա նույնպես չի աշխատում ։ Միջոցներ չունենք տաքսու գումար վճարելու և այսպես ոտքով ենք գնում»,- ասել է Մայա Նիժարաձեն։
Նիժարաձեի խոսքով ՝ իր երկու երեխաներն աշխատում են Թբիլիսիում և մայրաքաղաքում են մնացել միջքաղաքային հասարակական տրանսպորտի ընդհատման պատճառով:
Բնակչության մի մասի կարծիքով ՝ միջքաղաքային տրանսպորտի երթևեկության ընդհատումը նրանց համար խնդիր չի հանդիսացել, բայց նրանց դուր չի գալիս, որ ուղևորավարձը թանկացել է։
«Հիմա ես այլևս տաքսիներից չեմ օգտվում, նախկինում, երբ ուսանող էի, շաբաթը 3-4 անգամ ճանապարհորդում էի: Քանի որ ուղևորների մեծ մասը ՝ մոտ 75% -ը, ուսանողներ են, և այժմ կրթությունը առցանց է, չեմ կարծում, որ մեծ խնդիր է, բայց ուղևորավարձի գնի բարձրացումը խնդիր է», - ասել է մառնեուլցի ուսանողներից մեկը:
Վրաստանի կառավարության որոշմամբ `նոյեմբերի 28-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում արգելվում է ուղևորների կանոնավոր միջքաղաքային փոխադրումը, այդ թվում` երկաթուղային, ավտոբուսային և միկրոավտոբուսային: Արգելքը կվերացվի մեկ շաբաթվա ընթացքում `դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը, և նորից կգործի հունվարի 2-ից հետո:

02/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google