«Վրացական երազանքի» նոր առաջադրված Մառնեուլիի քաղաքապետի թեկնածուն դեռ մեկնաբանություն չի տվել լրատվամիջոցներին

Այսօր ՝ հուլիսի 29 -ին, «Վրացական երազանքը» Քենան Օմարովին առաջադրել

է որպես Մառնեուլի քաղաքապետի թեկնածու: «Ռադիո Մառնեուլին» փորձել է հարցազրույց վերցնել քաղաքապետի թեկնածուից ՝ պարզելու, թե ինչ ծրագրեր ունի նա, սակայն Քենան Օմարովը, այս պահին, ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից և խոստացել առաջիկա օրերին խոսել իր ապագա ծրագրերի մասին:
Ինչպես «Ռադիո Մառնեուլի» -ին հայտնել է Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ, «Վրացական երազանքի» Մառնեուլի նախընտրական շտաբի ղեկավար Ամիրան Գիորգաձեն, Քենան Օմարովը միակն էր, ում թեկնածությունը քննարկվում էր կուսակցությունում:
«Ինչպես գիտեք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, մոտ երկու ամիս անց: «Վրացական երազանք» կուսակցությունը Քենան Օմարովին առաջադրել է Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնում: Քենանը տարիներ շարունակ եղել է ռեսուրս կենտրոնի ղեկավարը, նա ճանաչելի դեմք է, և մենք գիտենք, որ նա կունենա մեր բնակչության մեծ աջակցությունը, և դրա համար ենք որոշել, որ նա լինի Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու »,- «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է Ամիրան Գիորգաձեն։
Քենան Օմարովը Մառնեուլիի քաղաքապետի տեղակալն է: Մինչ քաղաքապետի տեղակալ դառնալը Օմարովը մի քանի տարի ղեկավարել է Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնը:

29․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google