Կորոնավիրուսի դեպքերի պատճառով Թբիլիսիում 99 մանկապարտեզ է փակվել

Վերջին տվյալների համաձայն ՝ Թբիլիսիի 186 մանկապարտեզներից 99

-ը փակ են կորոնավիրուսային դեպքերի պատճառով:
Ինչպես «ԻնտերպրեսՆյուզ» -ին հայտնել են Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունից, 53 մանկապարտեզներում երեխա է վարակվել կորոնավիրուսով, իսկ 46-ի դեպքում ՝ մանկապարտեզի աշխատակից:
Մանկապարտեզները կվերսկսեն դաստիարակության գործընթացը 12 -օրյա կարանտինից հետո:
Տեղեկության համար նշենք, որ մանկապարտեզների աշխատանքը վերսկսվել էր հոկտեմբերի 4 -ին:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան
19.10.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google