Դեկտեմբերի 1-ին սակրեբուլոն պատրաստվում է հաստատել 2022 թվականի բյուջեն

Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն

դեկտեմբերի 1-ին արտահերթ նիստ է նշանակել, որտեղ նախատեսում է հաստատել 2022թ. բյուջեն։ Տեղեկությունը օրենսդիրը հրապարակել է Facebook-ում։ Ինչպես ասել է Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն, բյուջեում էական դիտողություններ չեն եղել։ Ընդամենը չորս տեսակի առաջարկ կար։

«Սակրեբուլոն քաղաքապետին դիտողություն չի ուղարկել և ներկայացված նախագծով օրենքը մեզ լիազորություն է տալիս այն հաստատելու»։

Հանդիպումը տեղի կունենա քաղաքապետարանի նիստերի մեծ դահլիճում ժամը 12:00-ին։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, գումարել է 2021 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքում ընտրված համայնքների ավագանիների առաջին նիստերը։ Ըստ այդմ՝ դեկտեմբերի 3-ին կդադարեցվեն 2017 թվականի գումարման ավագանիների լիազորությունները։ Ավելի վաղ նրանցից ոմանց հաջողվել էր հաստատել 2022թ բյուջեն։

Լուսանկարը վերցված է Ռադիո Մառնեուլիի արխիվից

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյա

 

Print E-mail
FaceBook Twitter Google