Թամարիսում նշվել է գյուղական տոն ՝ «Բերքի ամիս»

 

Մառնեուլիի քաղաքապետարանի Թամարիս
գյուղում նշվել է «Բերքի ամիս» գյուղական տոնը։ Ինչպես միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Զուրա Խաֆթանն ասաց, գյուղի տոնի նպատակը գյուղում ապրող մարդկանց ներկայացնելն ու հանրաճանաչությունն է։

Միջոցառմանը մասնակցում էին «Հուջաբ» երգիչների խումբը, «Իբերիա» և «Էնգուրի» խորեոգրաֆիկ համույթները և այլն, տեղի ունեցավ նաև Մառնեուլիում արտադրված իրերի ցուցահանդես-վաճառք։
Այցելուները տեղում մասնակցել են չուրչխելա պատրաստելու գործընթացին, համտեսել են ավանդական ուտեստներ և գինի, հյուրերին նաև հնարավորություն է տրվել գնելու տեղացի ձեռներեցների կողմից ստեղծված աքսեսուարներ, զարդեր և այլն։
Գյուղի «Բերքի ամիս» տոնն անցկացվել է Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և ինչպես նշվեց Մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների կողմից, այս տոնը հետագայում նախատեսվում է անցկացնել նաև Ծերեթելի գյուղում։

 

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google