Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել աղբի տարաների գնման համար

Մառնեուլիի քաղաքապետարանը աղբի և թափոնների համար

1.1քմ նախատեսում է ձեռք բերել ծավալային պողպատե տարաներ: Տեղական ինքնակառավարումը 195`915 լարիի մրցույթ է հայտարարել 111 աղբաման գնելու համար։

Ըստ մրցութային փաստաթղթերի՝ աղբի տարաները պետք է լինեն ՝
• Տարողությունը 1100լ
• Երկարությունը՝ 1300-1400 մմ
• Բարձրությունը՝ 1300-1500 մմ
• Լայնությունը՝ 950 - 1100 մմ

Աղբի տարաները բաշխվելու է ԱԱԻՊ «Մաքուր Մառնեուլի» կողմից։ Ինչպես նշում է նույն կազմակերպության ղեկավար Լերի Մումլաձեն, իրենք դեռ կոնկրետ վայրեր չգիտեն, որտեղ կբաշխվեն աղբամանները, սակայն ասում է, որ ծառայությանը կավելացվի եւս մի քանի գյուղ։
Այս փուլում «Մաքուր Մառնեուլին» ընդգրկում է Մառնեուլիի մոտ 50-55%-ը։

Հայտատուները դեկտեմբերի 4-ից դեկտեմբերի 7-ը կկարողանան մասնակցել մրցույթին։ Հաղթողը պարտավոր է աղբամանները տրամադրել քաղաքապետարանին պայմանագրի կնքումից հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google