Մեկ շաբաթվա ընթացքում Մառնեուլիում գրանցվել է կորոնավիրուսի 119 դեպք
Մառնեուլիի մունիցիպալիտետում ավելացել են կորոնավիրուսի դեպքերը։
Մառնեուլիի հանրային առողջության կենտրոնում «Ռադիո Մառնեուլի»-ին
հայտնել են, որ անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 119
դրական դեպք։
«Հունվարի 17-ից մինչ օրս ունենք ընդհանուր 119 դեպք, մեր կենտրոնի
կողմից հսկողության տակ դրված վարակակիրների մահվան դեպք
չունենք»,- այս մասին ասել են Մառնեուլիի առողջապահական
կենտրոնից։
Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով՝
պատվաստումները դեռևս ակտիվ են, և հունվարի 17-ից առ այսօր ընդհանուր
առմամբ 1420 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան