Ուկրաինայի համար մարդասիրական օգնություն է հավաքվել Մառնեուլիի քաղաքապետարանում
Մարդասիրական օգնություն է հավաքվել Մառնեուլիի քաղաքապետարանում՝ ի
աջակցություն Ուկրաինայի։
Տեղական ինքնակառավարման համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետ Քենան
Օմարովի որոշմամբ Մառնեուլիի քաղաքապետարանը միացել է ուկրաինացի
ժողովրդի հետ համերաշխության արշավին։ Գումարը հատկացվել է
քաղաքապետարանի պահուստային ֆոնդից, որն ուղղվել է առաջնային սպառման
ապրանքների և բժշկական պարագաների ձեռքբերմանը։ Ստույգ գումարի չափը
հայտնի չէ։
Դպրոցների, հասարակական կազմակերպությունների, պետական և մասնավոր
հատվածի ներկայացուցիչների կողմից քաղաքապետարան է հասցվել Ուկրաինայի
համար նախատեսված տարբեր իրեր, դեղամիջոցներ և չփչացող ապրանքներ։
Ցանկացողները կարող էին քաղաքապետարան դիմել մինչև մարտի 2-ի ժամը
14:00-ն։
Մարդասիրական օգնության տեղափոխումը Քվեմո Քարթլիում իրականացվում է
Պետական ներկայացուցչի վարչակազմի կողմից՝ Վրաստանի կառավարության
աջակցությամբ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան