Ուկրաինայի համար մարդասիրական օգնություն է հավաքվել Մառնեուլիի քաղաքապետարանում
Մարդասիրական օգնություն է հավաքվել Մառնեուլիի քաղաքապետարանում՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Տեղական ինքնակառավարման համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի որոշմամբ Մառնեուլիի քաղաքապետարանը միացել է ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության արշավին։ Գումարը հատկացվել է քաղաքապետարանի պահուստային ֆոնդից, որն ուղղվել է առաջնային սպառման ապրանքների և բժշկական պարագաների ձեռքբերմանը։ Ստույգ գումարի չափը հայտնի չէ։

Դպրոցների, հասարակական կազմակերպությունների, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից քաղաքապետարան է հասցվել Ուկրաինայի համար նախատեսված տարբեր իրեր, դեղամիջոցներ և չփչացող ապրանքներ։

Ցանկացողները կարող էին քաղաքապետարան դիմել մինչև մարտի 2-ի ժամը 14:00-ն։

Մարդասիրական օգնության տեղափոխումը Քվեմո Քարթլիում իրականացվում է Պետական ներկայացուցչի վարչակազմի կողմից՝ Վրաստանի կառավարության աջակցությամբ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print