«Նախորդ տարիների համեմատ ծաղիկներ գնողներն ավելի քիչ են» Մառնեուլիի շուկան՝ մայրերի տոնին
Վրաստանը մարտի 3-ին նշում է Մայրերի օրը։ Աշխարհի տարբեր երկրներում այս օրը տարբեր կերպ են նշում։ Երեխաները մայրիկների համար գնում են ծաղիկներ, խորհրդանշական հուշանվերներ և շնորհավորական բացիկներ: Մառնեուլիի շուկայում գտնվող ծաղկի տաղավարների սեփականատերերը նշում են, որ այս տարի հաճախորդները քիչ են՝ պատճառ նշելով ֆինանսական ճգնաժամը։


«Գնորդների թիվը շատ քիչ է, մարդիկ ծաղիկ գնելու ցանկություն չունեն։ Ընդհանուր առմամբ, ծաղիկների գինը սկսվում է 3 լարիից, կարմիր վարդերի ավելի մեծ պահանջարկ կա և 1 հատն արժե 10 լարի, զամբյուղները՝ 50 և 30 լարի»։

«Արդեն 2-րդ տարին է՝ այստեղ ծաղիկ եմ վաճառում, վերջին շրջանում գնորդները քիչ են եղել, ընդհանուր առմամբ այս օրը լավ էինք աշխատում, իսկ այս տարի հաճախորդներն ավելի քիչ են, ընդհանուր առմամբ, նախկինի համեմատ վատ աշխատանք է։


«Մայրության տոնն ինձ համար թանկ է, այս օրը սեր է, ես դեռ հիշում եմ մորս, երբ նա գալիս էր ինձ հյուր։ Առավոտից այստեղ կանգնած եմ ու ոչինչ չեմ կարողանում վաճառել, ոչ միայն ծաղիկի, այլև վերջերս ամեն ինչի հաճախորդն է պակսել, մարդկանց համար դժվար է։ Ես այսօր բանկին պարտք եմ, և չգիտեմ, թե ինչպես դա մարեմ, քանի որ առևտուր չկա»։




Երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան Վրաստանում մարտի 3-ը սահմանել է որպես Մայրության օր։ Վրաստանում այս օրը պետք է փոխարինվեր Կանանց միջազգային տոնով՝ մարտի 8-ով, սակայն այն դեռ նշվում է առանձին։ Մարտի 3-ը պաշտոնական տոն է։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google