Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է
հայտարարել Օֆրեթ գյուղում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման
համար։
Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն՝ Օֆրեթում
բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար հատկացվել է 316 356 լարի։
«Ռադիո «Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության
հետ կապերի բաժնից հայտնեցին, որ շենքի սենյակներից մեկը, որի համար
քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել փետրվարի 28-ին, զբաղեցնելու է
վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցիչը։ Շենքում կտեղակայվի
նաև գյուղի գրադարանը, իսկ մնացած տարածքը բնակիչները կկարողանան
օգտագործել ըստ ցանկության։
Օֆրեթիում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման մրցույթին մասնակցել
ցանկացող ընկերությունները պետք է մրցութային առաջարկ ներկայացնեն
մարտի 17-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցութային
փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է ավարտի շենքի
շինարարությունը պայմանագրի կնքումից հետո 180 օրացուցային օրվա
ընթացքում։
Օֆրեթ գյուղը գտնվում է Մառնեուլիի մունիցիպալիտետի կենտրոնից 50
կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղում ապրում է մոտ 60 մարդ, դպրոց է
հաճախում մոտ 20 աշակերտ։ Օֆրեթիի ներքին ճանապարհը դեռ ասֆալտապատված
չէ, բնական գազ չկա, արտաքին լուսավորությունը մասամբ է կազմակերպված,
իսկ ամբուլատորյան գրեթե չի գործում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան