Օֆրեթում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար հատկացվել է 316 356 լարի

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել Օֆրեթ գյուղում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար։



Մառնեուլիի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի համաձայն՝ Օֆրեթում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար հատկացվել է 316 356 լարի։ «Ռադիո «Մառնեուլի»-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ շենքի սենյակներից մեկը, որի համար քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել փետրվարի 28-ին, զբաղեցնելու է վարչական միավորում քաղաքապետի ներկայացուցիչը։ Շենքում կտեղակայվի նաև գյուղի գրադարանը, իսկ մնացած տարածքը բնակիչները կկարողանան օգտագործել ըստ ցանկության։

Օֆրեթիում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները պետք է մրցութային առաջարկ ներկայացնեն մարտի 17-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է ավարտի շենքի շինարարությունը պայմանագրի կնքումից հետո 180 օրացուցային օրվա ընթացքում։

Օֆրեթ գյուղը գտնվում է Մառնեուլիի մունիցիպալիտետի կենտրոնից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղում ապրում է մոտ 60 մարդ, դպրոց է հաճախում մոտ 20 աշակերտ։ Օֆրեթիի ներքին ճանապարհը դեռ ասֆալտապատված չէ, բնական գազ չկա, արտաքին լուսավորությունը մասամբ է կազմակերպված, իսկ ամբուլատորյան գրեթե չի գործում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print