Մառնեուլիում ռուսական արտադրության շաքարի մեծ պահանջարկը դեֆիցիտ է ստեղծել
Մառնեուլիի շուկայի հարևանությամբ գտնվող փոքր սուպերմարկետներում շաքարի պաշարը գրեթե սպառվել է։ «Ռադիո Մարնեուլի»-ին շուկայի հարակից 5 տարբեր խանութներում ասել են, որ այս փուլում խանութներում ռուսական և ուկրաինական ապրանքների պակաս կա։

Երեկ՝ մարտի 8-ին, շաքարավազը գրեթե ամբողջությամբ վաճառվել է Մառնեուլիի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկում՝ Carrefour-ում։ Առևտրի կենտրոնից մեկ մարդ կարող էր գնել առավելագույնը 5 կիլոգրամ շաքարավազ։ Երեկ Մառնեուլիի շուկայի մոտ գտնվող «Օրի նաբիճի» սուպերմարկետում շաքարավազը ամբողջությամբ վաճառվել է։

«Մենք այլեւս շաքար չունենք, սպասում ենք, որ բերեն։ Հուսով եմ կլինի»,-Խանութներից մեկում վաճառողն ասում է


Խոշոր սուպերմարկետներում և առևտրի կենտրոններում պակասում են նաև ռուսական և ուկրաինական ապրանքները։ Ռադիո Մարնեուլիի հետ զրույցում Մառնեուլիի շուկայի մոտ գտնվող «Մեգա» առևտրի կենտրոնի մենեջերն ասաց, որ թանկացել են նաև սննդամթերքը և ծխախոտը։

«Հիմնականում թեթեւ շոկոլադներ, որոնք գալիս են Ռուսաստանից, մակարոնեղեն։ Թանկացած ապրանքների գները նույնպես բարձրանում են։ Շուրջ մեկ շաբաթ դեռ շաքարը կհերիքի, բայց չենք կարող ասել,ունի թե ոչ ֆիրման դեֆիցիտ։ Ընդհանուր առմամբ, հացահատիկային ապրանքներն էլ են թանկացել, բայց դեֆիցիտի հետ կապված չեք կարող պատասխանել, քանի որ այս փուլում պահեստենրում ունենք, բայց մեկ շաբաթ անց չգիտեմ՝ ինչ կլինի։ Մեզ մոտ մտնում են թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական ընկերություններ»,- ասել է «Մեգա» առևտրի կենտրոնի մենեջերը։

«Մեգա»-ի մենեջերը «Ռադիո Մարնեուլի»-ին ասել է, որ գրեթե բոլոր ապրանքների գներն աճել են առնվազն 15%-ով:

Այսօր՝ մարտի 9-ին, «Օրի նաբիճի» խանութների ցանցի Մառնեուլիի մասնաճյուղը սպասում էր շաքարավազի նոր պաշարի առաքմանը։ Նրանք այս պահին դարակներում շաքարավազ չունեն և չգիտեն, թե երբ կհասնեն նոր պաշարները:

Շաքարավազի գինը այն խանութներում, որտեղ դեռ մնացել է պաշարը, սկսվում է 3,5 լարիից։ Գները բարձրացել են նաև Ռուսաստանից և Ուկրաինայից եկող հացահատիկային ապրանքների։ «Ռադիո «Մառնեուլի»-ին ալյուրի ու թեփի երեք իրացման կետերում ասել են, որ ռուսական ալյուր այլեւս չունեն ու չգիտեն՝ հետագայում կներկրե՞ն, իսկ Մառնեուլում արտադրվող 50 կիլոգրամ ալյուրի մեկ պարկը 74-75 լարի է։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google