Մառնեուլիում Նովրուզ Բայրամի շնորհավորական պաստառներ են տեղադրվել

Մարտի 10-ին Նովրուզ Բայրամի կապակցությամբ Մառնեուլիում տեղադրվել են ողջույնի պաստառներ։



Ինչպես նախորդ տարիներին, պաստառների վրա գրված է եղել՝ «Շնորհավոր Նովրուզ Բայրամ»։ Պաստառների վրա պատկերված են նաև Նովրուզ Բայրամի գլխավոր խորհրդանիշը, Ջեջիլին և ադրբեջանական խոհանոցի քաղցրավենիքները՝ Շեքերբուրան և Փախլավան։

Մառնեուլիի քաղաքապետարանը «Ռադիո Մարնեուլիին» հայտնել է, որ 2022 թվականին Նովրուզ Բայրամի ամենաշատ շնորհավորական պաստառներն են տեղադրվել ՝ թվով յոթը: Յոթ պաստառներից հինգն արդեն փակցվել են քաղաքում, իսկ մնացած երկու պաստառների տեղադրումը հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով։ Բոլոր յոթ պաստառները տեղադրված են Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում։

2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նովրուզը ճանաչել է որպես միջազգային օր։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթնաժողովում Նովրուզը պաշտոնապես ներառվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ 2010 թվականին Նովրուզ Բայրամը Վրաստանում հայտարարվել է ընդհանուր պետական տոն։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google