Մարտի 10-ին Նովրուզ Բայրամի կապակցությամբ Մառնեուլիում տեղադրվել
են ողջույնի պաստառներ։
Ինչպես նախորդ տարիներին, պաստառների վրա գրված է եղել՝ «Շնորհավոր
Նովրուզ Բայրամ»։ Պաստառների վրա պատկերված են նաև Նովրուզ Բայրամի
գլխավոր խորհրդանիշը, Ջեջիլին և ադրբեջանական խոհանոցի
քաղցրավենիքները՝ Շեքերբուրան և Փախլավան։
Մառնեուլիի քաղաքապետարանը «Ռադիո Մարնեուլիին» հայտնել է, որ 2022
թվականին Նովրուզ Բայրամի ամենաշատ շնորհավորական պաստառներն են
տեղադրվել ՝ թվով յոթը: Յոթ պաստառներից հինգն արդեն փակցվել են
քաղաքում, իսկ մնացած երկու պաստառների տեղադրումը հետաձգվել է
եղանակային վատ պայմանների պատճառով։ Բոլոր յոթ պաստառները տեղադրված
են Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում։
2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նովրուզը ճանաչել է որպես
միջազգային օր։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի
գագաթնաժողովում Նովրուզը պաշտոնապես ներառվել է մարդկության ոչ
նյութական մշակութային ժառանգության ցանկում։ 2010 թվականին Նովրուզ
Բայրամը Վրաստանում հայտարարվել է ընդհանուր պետական տոն։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան