Գարնանային արձակուրդներից հետո Մառնեուլիի բոլոր դպրոցներում ուսուցումը կվերսկսվի

Մառնեուլիի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցները գարնանային արձակուրդներից հետո դասերը կվերսկսեն մարտի 15-ից, այս մասին «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է ռեսուրսկենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն,

հավելելով , որ դպրոցներում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն գրանցվել, և որ Մառնեուլիի բոլոր դպրոցներում ուսումը կվերսկսվի դասասենյակներում։

«Մինչ արձակուրդների մեկնարկը միայն մեկ դպրոցում է արձանագրվել կորոնավիրուսի երեք դեպք, իսկ երեք դասարան անցել է առցանց ուսուցման։ Ամբողջովին օնլայն ուսուցման ոչ մի դպրոց չի անցել»
,- ասել է Դավաձեն։

Մառնեուլիի քաղաքապետարանում ընդհանուր առմամբ գործում է 74 պետական և երկու մասնավոր դպրոց։ Ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մեկնարկել է մարտի 8-ից։




«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google