Աուդիտորական ծառայությունը բացահայտել է Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից իրականացված 22 ենթակառուցվածքային ծրագրերի թերությունները
Վրաստանի պետական աուդիտի բյուրոյի եզրակացության համաձայն՝ 2019-2020 թվականներին Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից իրականացված 503 800 լարիի ենթակառուցվածքային ծրագրերը տարբեր թերություններ են ունեցել։

Քաղաքապետարանը նախագծեր է հրավիրել՝ հիմնվելով փորձագիտական կազմակերպությունների դրական եզրակացությունների վրա: Այնուամենայնիվ, օբյեկտները վնասված են և լրացուցիչ վերականգնման կարիք ունեն։ Օբյեկտների շահագործման ընթացքում հայտնաբերված թերությունները հիմնականում աշխատանքի ընթացքում առկա շինարարական կանոնների և նորմերի խախտման հետևանք են, որոնց բացահայտումը վերահսկող և փորձագիտական հիմնարկների պարտականությունն է։ Չնայած վնասված օբյեկտների առկայությանը, քաղաքապետարանը չի քննարկել այդ կազմակերպությունների պարտականությունները եւ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել»,- այս մասին նշված է աուդիտորական ծառայության եզրակացության մեջ

Ըստ աուդիտի հաշվետվության՝ թերությունները բացահայտվել են քաղաքապետարանի կողմից ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման 22 պայմանագրերի շրջանակներում։

Պետական աուդիտի հաշվետվությունում նշվում է, որ քաղաքապետարանի կողմից ներդրված վերահսկողական մեխանիզմները չեն ապահովում որակյալ ենթակառուցվածքային նախագծերի ստացում։ Մոնիտորինգի, ընդունման, պահպանման և երաշխիքների կառավարման թույլ կողմերի պատճառով ենթակառուցվածքային օբյեկտները մասամբ վնասված են և պահանջում են լրացուցիչ վերականգնում:

Աուդիտորական ծառայությունը նաև հանձնարարականով դիմում է Մառնեուլիի քաղաքապետարանին և խնդրում մշակել և կիրառել շինարարական աշխատանքների ընդունման կանոն, որը կմանրամասնի աշխատանքների վերահսկման մեխանիզմները։ Աուդիտը նաև կոչ է անում քաղաքապետարանին՝ ուսումնասիրել նախագծերին հասցված վնասի պատճառները և ապահովել դրանց վերացումը։

Մենք առաջարկում ենք Մառնեուլիի քաղաքապետարանի 2019-20 թթ. թերի ենթակառուցվածքային օբյեկտների ցանկը ՝




«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print