Քաղաքապետարանն այլևս հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներ չի տրամադրում
Մառնեուլիի քաղաքապետարանի սոցիալական ծրագրում վերացվել է հոդվածը, որը նախատեսում էր հաշմանդամություն ունեցող անձանց սայլակների տրամադրումը։ Որոշումն ընդունվել է մարտի 14-ի Սակրեբուլոյի նիստում։ Քաղաքապետարանի Առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ծառայության ղեկավար Գիորգի Մեուրմիշվիլիի խոսքով, այսպիսով պետական ծրագիրը ավարտվեց։

«Պետությունը կհանձնի այս սայլակները, մենք դրանք կհանենք մեր ծրագրից։ Որովհետեւ համընկնումը տեղի էր ունենում պետական ծրագրում։ Շահառուն օգտվել է և մեզնից և պետությունից։ Տարեկան երկու անվասայլակ, կարծում եմ, ոչ մի շահառուի կարիք չի ունենա։ Հիմա պետությունից առանց խնդրի կստանան»։

Սակրեբուլոյի մարտի 14-ի նիստում որոշում է կայացվել ավելացնել սոցիալական ծրագրերի գումարը։

Մառնեուլիի քաղաքապետարանի տարածքում գրանցված պատերազմի և ռազմական ուժերի վետերանը, ում սոցիալական վարկանիշային միավորը 0-ից 12000 է, դեղերի գնման կամ բուժման համար օգնությունը տարեկան կավելանա 200 լարիով։ 600 լարիի փոխարեն ֆինանսավորվելու են 800 լարիով։

Ծանր, նշանակալի և միջին ծանրության հաշմանդամություն ունեցող անձանց վիրահատությունը, վերականգնումը, հետազոտությունը, բուժումը և բուժօգնությունը կկազմի 1000 լարի՝ 800 լարիի փոխարեն։
Աուտիզմի սպեկտրով երեխաների դեղորայքը 800 լարիի փոխարեն կդառնա 1000 լարի։

Ուռուցքաբանական հիվանդությամբ հիվանդների համար հետազոտություն, վիրահատություն, բուժում կամ բուժօգնություն՝ 1000 լարի՝ բարորակ ուռուցքի և 2000 լարի՝ չարորակ ուռուցքի դեպքում։
Սրտի վիրահատության ֆինանսավորումը 800 լարիի փոխարեն դարձավ 1000 լարի։

Ծիսական ծառայություններ մահացածների համար – տաևհանվածների և անօթևանների հուղարկավորության ծիսական ծախսերն աճել են 50 լարիով և 250 լարիի փոխարեն դարձել 300 լարի։

100-ից բարձր անձանց օգնությունը տարեկան 250 լարիի փոխարեն կկազմի 400 լարի։ 2021 թվականի տվյալներով քաղաքապետարանում հաշվառված է նման 24 մարդ։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի ամենամսյա օգնությանը, փոփոխությունն անդրադարձել է նաև ծանր հաշմանդամություն ունեցող անձանց օգնության վրա։ Նրանք 100 լարիի փոխարեն կստանան 130 լարի, իսկ զգալի հաշմանդամություն ունեցող անձինք՝ 70 լարիի փոխարեն՝ 100 լարի։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google