«Մառնեուլիի 14 մանկապարտեզում անցկացված ջրային հետազոտություններից 7-ում նորմայից շեղումներ են հայտնաբերվել» - Աուդիտորական ծառայության 2019-20թթ հաշվետվություն

Պետական աուդիտի ծառայության եզրակացության համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետարանը 2019-2021 թվականներին 39 գյուղերի ջրի որակի լաբորատոր ուսումնասիրություն է անցկացրել,

ըստ որի՝ 33 գյուղերում խմելու ջրի որակը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված մակարդակին։

«Նաեւ քաղաքապետարանի 14 մանկապարտեզներում կատարված հետազոտությոիններից 7-ում նորմայից շեղումներ են հայտնաբերվել։ Այդուհանդերձ, քաղաքապետարանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել խնդիրը լուծելու համար»,- նշված է աուդիտորական ծառայության եզրակացության մեջ։

Աուդիտի ծառայության եզրակացության համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետարանը 2019-2020 թվականներին ջրամատակարարման համակարգերի կառուցման և վերականգնման վրա ծախսել է 7 մլն 517 հազար լարի, սակայն կատարված աշխատանքները անբավարար են և չեն կարող բավարարել խմելու ջրի պահանջարկը։

«Աուդիտի ժամանակահատվածում քաղաքապետարանում բնակվող 20436 ընտանիքից մշտական ջրից օգտվում է միայն 1040 ընտանիք, 13037 ընտանիք ապահովված է ժամանակացույցով, 4016 ընտանիք ուշացումով, իսկ 2343 ընտանիքին ջուր չի տրամադրվում քաղաքապետարանի կողմից»։

Պետական աուդիտի գրասենյակը կոչ է անում Մառնեուլիի քաղաքապետարանին սակրեբուլոյի հետ համաձայնեցված պլանավորել և իրականացնել համալիր միջոցառումներ, որոնք կապահովեն ջրամատակարարման և ջրի որակի բարելավումը ողջամիտ ժամկետում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google