Քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել «Երիտասարդական խորհրդի» անդամների ընտրության համար
Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել «Երիտասարդական խորհրդի» անդամների ընտրության համար։
«Երիտասարդական խորհուրդը» կընտրվի երկու տարի ժամկետով եւ համալրված կլինի Մառնեուլիի 16-ից 29 տարեկան երիտասարդներով։ Խորհուրդը կունենա 18 անդամ։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է լինի քաղաքապետարանի վարչական միավորներից մեկից։ Ինչպես «Ռադիո «Մառնեուլի»-ին հայտնել է քաղաքապետարանի, մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերի վարչության առաջատար մասնագետ Գիորգի Փարջիանին, ցանկացողները պետք է լրացնեն գրանցման թերթիկը մինչև մարտի 25-ը։ Դիմորդները կընտրվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարտի 29-ին ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:

«Մենք կփորձենք հնարավորինս ներգրավել երիտասարդներին գործունեության մեջ և մասնակցել երիտասարդական քաղաքականության մշակմանը, մոնիտորինգին, բյուջետավորմանը և այլն։ Բոլոր վարչական միավորներում ընտրվելու է մեկ անդամ։ Թեկնածուները կընտրվեն հանձնաժողովի կողմից։ Կան տարբեր չափանիշներ։ Մեկն այն է, որ երիտասարդները պետք է հնարավորինս ակտիվ լինեն։ Հանձնաժողովում կընդգրկվեն քաղաքապետարանի աշխատակիցներ տարբեր գերատեսչություններից։ Այս ամենը վերահսկում է քաղաքապետը, պարոն Քենան Օմարովը, և կլինեն նաև հասարակական կազմակերպություններ։ Օրինակ՝ Կարմիր Խաչը»,- բացատրում է Գիորգի Փարջիանին։

Երիտասարդական խորհրդի գործառույթներն են ՝

  • Երիտասարդական քաղաքականության մշակում, մոնիտորինգ, գնահատում,
  • Մասնակցել քաղաքապետարանի բյուջեի պլանավորման գործընթացին,
  • Երիտասարդներին նախատեսվող միջոցառումների և ակտիվության մասին տեղեկացում,
  • Երիտասարդների տեղեկացվածության բարձրացում սոցիալական, էկոլոգիայի և մարդու իրավունքների վերաբերյալ։

Մառնեուլիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության համաձայն՝ «Երիտասարդական խորհուրդը» գործում է Մառնեուլիի քաղաքապետարանի բազայի վրա՝ Երիտասարդական գործակալության աջակցությամբ, Վրաստանի Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ։ Խորհուրդը մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումների կայացմանը։

«Երիտասարդական խորհուրդը» ստեղծվել է 2021 թվականին տեղական ինքնակառավարման մարմիններում։ Քաղաքապետարանից պարզաբանում են, որ մրցույթին կարող են մասնակցել նաև այն երիտասարդները, ովքեր նախորդ տարիների խորհրդի կազմում էին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google