Մառնեուլիում նոր ավտոբուսները սկսել են գործել
Մարտի 17-ից Մառնեուլիում նոր ավտոբուսներ են սկսել գործել։ Քաղաքապետարանի կողմից գնված հինգ նոր ավտոբուսներից երեքը բաշխվել են Մառնեուլիում, մեկը՝ Ծերեթելի գյուղում, մեկը՝ Ալգեթիում։ «Ավտոպարկ» ընկերության ղեկավար Գիգա Ջալաղոնիայի խոսքով՝ 2020 թվականին գնված ավտոբուսներից երեքը բաշխվել են Մառնեուլիի տարբեր վարչական միավորներում։

«Թամարիս գյուղում ավտոբուս կար և շարունակում է աշխատել։ Ալգեթիում մնացել է ընդամենը մեկ ավտոբուս։ Մնացածը կաշխատեն Սադախլոյի ուղղությամբ, մեկն էլ Կարմիր կամրջի ուղղությամբ։ Քաղաքում նունպես ավտոբուսները փոխվել են»,- ասել է Գիգա Ջալաղոնիան։

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Մառնեուլիում աշխատող մասնավոր ընկերությունը, որի հաշվեկշռում գրանցված են N1 և N2 երթուղային տաքսիները, թանկացրել է ճանապարհավարձը։ Քաղաքացիներն այժմ ստիպված են 20 թեթրիով ավել վճարել։ Գիգա Ջալաղոնիայից հետաքրքրվեցինք՝ փոխվե՞լ է արդյոք քաղաքային տրանսպորտով երթեւեկության գնաչափը։

«Ավտոպարկ»-ի տնօրենի խոսքով՝ Մառնեուլիի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող հասարակական տրանսպորտից ոչ մեկով երթեւեկությունը չի ավելացել։

«Ճանապարհորդության արժեքը մնացել է նույնը։ Տարբեր տեղեր տարբեր արժեքներ է։ Եթե Ծերեթելի-Սաիմերլոն 40 թեթրի էր, մնաց անփոփոխ։ Քաղաքում 30 թեթրի է և այլն»,- ասել է Ջալաղոնիան

Ըստ Քվեմո Քարթլիի տարածաշրջանի՝ Քվեմո Քարթլիում պետական ներկայացուցիչ Գիորգի Դոխթուրիշվիլին, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալը և Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը անձամբ են ծանոթացել Մառնեուլիում նորացված մեքենաների շնորհանդեսին։



«Քվեմո Քարթլիի մարզում ակտիվորեն նորացվում են քաղաքային տրանսպորտները։ Մառնեուլիի մունիցիպալիտետում մենք ձեռք ենք բերել 5 նոր ավտոբուս, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին։ Այս ավտոբուսները վաղվանից կսպասարկեն Մառնեուլիի բնակչությանը։ Այս ծրագիրը ակտիվորեն շարունակվելու է։ Մինչև հաջորդ տարվա վերջ մենք նախատեսում ենք բավարարել բոլոր այն գյուղերը, որտեղ դրա կարիքը կա։ Բնակչությունը կկարողանա առանց որևէ խնդրի օգտվել քաղաքային տրանսպորտից»,- ասել է Քվեմո Քարթլիում պետական ներկայացուցիչը։

Հինգ միավոր տրանսպորտ գնելը տեղական ինքնակառավարմանն արժեցել է 1`498`500 լարի։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google