Մառնեուլիի քաղաքապետարանում մարտի 21-ին նշվել է Նովրուզ Բարամի
ժողովրդական տոնը։
Զարդարվել է քաղաքապետարանի և մշակույթի կենտրոնի շրջակայքը,
կազմակերպվել են ցուցահանդեսային տարածքներ, անցկացվել են ավանդական
խոհարարական վարպետության դասեր, տարաբնույթ միջոցառումներ։
Նախատեսվում էր երաժիշտներ բերել և համերգ անցկացնել, սակայն
միջոցառման մի մասը չեղարկվեց Ուկրաինայում շարունակվող ռազմական
գործողությունների պատճառով։
Նովրուզ Բայրամը շնորհավորելու համար Մառնեուլի են ժամանել
կենտրոնական իշխանության ներկայացուցիչները։ Վրաստանի վարչապետ Իրակլի
Ղարիբաշվիլին դիմել է բնակչությանը և շնորհավորել նրանց ժողովրդական
տոնի կապակցությամբ։
«Նովրուզ Բայրամը նոր կյանքի,
նորացման օր է, և ես ուզում եմ շնորհավորել բոլորին այս տոնի
կապակցությամբ և մաղթել առողջություն, խաղաղություն, բարգավաճում և
բարեկեցություն: Մահմեդական համայնքը մեր համայնքի անբաժանելի մասն է,
և մենք միասին կերտում ենք ընդհանուր պատմությունը: Ուստի մեր
կառավարության անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն
հայտնել յուրաքանչյուր էթնիկ ադրբեջանցու և մուսուլմանի՝ մեր երկրի
վերականգնման գործում ներդրած ավանդի համար»,- ասել է Իրակլի
Ղարիբաշվիլին։
«Նովրուզ»-ը պարսկերեն բառ է։ Նրա մի մասը նշանակում է «Նով»՝ նոր,
իսկ մյուսը՝ «Րուզ» այսօր։ Նովրուզ Բայրամը գարնան գալուսն է, իսկ
որոշ երկրներում՝ Ամանորի տոն։ Տոնական սեղանին հատուկ ուշադրություն
է դարձվում՝ հատուկ այս օրվա համար պատրաստվում են երեք տեսակի
խմորեղեն՝ «Շաքարբուրա», «Գողալի» և «Փախլավա»։ Ներկվում են նաև
կարմիր ձվեր ։
Մինչև մարտի 21-ը Նովրուզ Բայրամին նախորդում է չորս
չերշենբե, յուրաքանչյուր երեքշաբթի՝ հատուկ օր, որը ազգային
փոքրամասնությունների ինքնության մաս է կազմում: «Չերշենբե»-ն կապված
է կյանքի չորս կարևոր տարրերի հետ՝ ջրի, քամու, հողի և կրակի:
Հատկանշական է, որ Նովրուզը նշելու հնագույն կանոնի նկարագրությունը
հանդիպում է նաև «Ընձենավորում» ՝ Վեփխիստկղաոսանի։
2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նովրուզը ճանաչել է որպես
միջազգային օր։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի
գագաթնաժողովում Նովրուզը պաշտոնապես ներառվել է մարդկության ոչ
նյութական մշակութային ժառանգության ցանկում։ 2010 թվականին Նովրուզ
Բայրամը Վրաստանում հայտարարվել է ընդհանուր ժողովրդական տոն։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան