Կառավարության ներկայացուցիչները Նովրուզ Բայրամին ավանդաբար ժամանել են Մառնեուլի
Մառնեուլիի քաղաքապետարանում մարտի 21-ին նշվել է Նովրուզ Բարամի ժողովրդական տոնը։
Զարդարվել է քաղաքապետարանի և մշակույթի կենտրոնի շրջակայքը, կազմակերպվել են ցուցահանդեսային տարածքներ, անցկացվել են ավանդական խոհարարական վարպետության դասեր, տարաբնույթ միջոցառումներ։ Նախատեսվում էր երաժիշտներ բերել և համերգ անցկացնել, սակայն միջոցառման մի մասը չեղարկվեց Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։


Նովրուզ Բայրամը շնորհավորելու համար Մառնեուլի են ժամանել կենտրոնական իշխանության ներկայացուցիչները։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմել է բնակչությանը և շնորհավորել նրանց ժողովրդական տոնի կապակցությամբ։


«Նովրուզ Բայրամը նոր կյանքի, նորացման օր է, և ես ուզում եմ շնորհավորել բոլորին այս տոնի կապակցությամբ և մաղթել առողջություն, խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն: Մահմեդական համայնքը մեր համայնքի անբաժանելի մասն է, և մենք միասին կերտում ենք ընդհանուր պատմությունը: Ուստի մեր կառավարության անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր էթնիկ ադրբեջանցու և մուսուլմանի՝ մեր երկրի վերականգնման գործում ներդրած ավանդի համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։


«Նովրուզ»-ը պարսկերեն բառ է։ Նրա մի մասը նշանակում է «Նով»՝ նոր, իսկ մյուսը՝ «Րուզ» այսօր։ Նովրուզ Բայրամը գարնան գալուսն է, իսկ որոշ երկրներում՝ Ամանորի տոն։ Տոնական սեղանին հատուկ ուշադրություն է դարձվում՝ հատուկ այս օրվա համար պատրաստվում են երեք տեսակի խմորեղեն՝ «Շաքարբուրա», «Գողալի» և «Փախլավա»։ Ներկվում են նաև կարմիր ձվեր ։


Մինչև մարտի 21-ը Նովրուզ Բայրամին նախորդում է չորս չերշենբե, յուրաքանչյուր երեքշաբթի՝ հատուկ օր, որը ազգային փոքրամասնությունների ինքնության մաս է կազմում: «Չերշենբե»-ն կապված է կյանքի չորս կարևոր տարրերի հետ՝ ջրի, քամու, հողի և կրակի:

Հատկանշական է, որ Նովրուզը նշելու հնագույն կանոնի նկարագրությունը հանդիպում է նաև «Ընձենավորում» ՝ Վեփխիստկղաոսանի։



2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նովրուզը ճանաչել է որպես միջազգային օր։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթնաժողովում Նովրուզը պաշտոնապես ներառվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ 2010 թվականին Նովրուզ Բայրամը Վրաստանում հայտարարվել է ընդհանուր ժողովրդական տոն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print