Նովրուզի չեղարկված համերգի գումարը կծախսվի Ուկրաինայի համար․Քաղաքապետարան
Նովրուզի կապակցությամբ մարտի 21-ին կայանալիք գալա համերգը չեղարկվել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ «Ռադիո Մառնեուլին» Մառնեուլիի քաղաքապետարանում հայտնել են, որ համերգի համար հատկացված գումարը կուղարկվի Ուկրաինա։

«Այն ամենը, ինչ պետք է արվեր, արվել է մրցույթում հաղթած ընկերության կողմից, գալա համերգի համար հատկացված գումարը, այսպես ասած, տնտեսվել է և քաղաքապետի նախաձեռնությամբ ծախսվելու է ուկրաինացիների վրա, առայժմ հայտնի չէ գումրաը կփոխանցվի թե հումանիտար օգնության տեսքով կլինի, քանի որ նախ պետք է հաշվարկեն, այնուհետև կվորոշեն»,- ասել են քաղաքապետարանից։


Նովրուզը նշելու համար Մառնեուլիի քաղաքապետարանն այս տարի հատկացրել է 65720 լարի, ինչը չորս անգամ ավելի է, քան նախորդ տարվա համեմատ։

Մարտի 21-ին Նովրուզի կապակցությամբ կենտրոնական իշխանության ներկայացուցիչները ժամանել են քաղաքապետարանի մոտ կազմակերպված միջոցառմանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմել է բնակչությանը և շնորհավորել տոնի առթիվ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google