2022 թվականի փետրվարին Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական
ինքնակառավարումը 10 օր շարունակ հանդիպումներ է անցկացրել Մառնեուլիի
77 գյուղերում՝ Գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում։
Մառնեուլիի մունիցիպալիտետում Գյուղատնտեսության աջակցության ծրագրով
ընդհանուր առմամբ ֆինանսավորվել է 78 ենթակառուցվածքային ծրագիր։
Քաղաքապետարանի յուրաքանչյուր գյուղի համար, կախված բնակչության թվից,
հատկացվել է 10000-ից 20000 լարի։
Մառնեուլիի քաղաքապետարանի «Ռադիո Մարնեուլին» տրամադրված
տեղեկատվության համաձայն, այն դեպքերում, երբ գյուղական բնակչության
ընտրած ծրագրի արժեքը գերազանցում է գյուղին հատկացված գումարը,
տեղական ինքնակառավարման բյուջեից լրացուցիչ միջոցներ կհատկացվեն։
Նշենք, որ Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների
նախարարությունից ընդհանուր առմամբ հատկացվել է 1 232 000 (մեկ միլիոն
երկու հարյուր երեսուներկու հազար) լարի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր
գյուղի բնակչության թիվը։ Նաև գյուղերի համար տեղական բյուջեից
ծախսվող միջոցները առավելագույնի հասցնելու և առկա կարիքները հաշվի
առնելու համար այն գյուղերում, որտեղ ըստ բնակչության հատկացված
գումարը բավարար չէ գործող ենթակառուցվածքային ծրագրի իրականացման
համար, համաֆինանսավորումը կհատկացվի տեղական բյուջեներից»,
- նշված է Մառնեուլիի քաղաքապետարանի պաշտոնական տեղեկատվության
մեջ։
Մառնեուլիի քաղաքապետարանը «Ռադիո Մառնեուլի»-ի այն հարցին, թե
կոնկրետ որ գյուղում է բնակչությունը աջակցում ենթակառուցվածքային
ծրագրին, թերի պատասխան է տվել։ Քաղաքապետարանի կողմից մեզ ուղարկված
պաշտոնական գրության մեջ նշված չէ, թե որ գյուղում ինչ
ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացվելու։
Ըստ տեղական ինքնակառավարման մարմինների՝ գյուղի աջակցության ծրագրի
շրջանակներում Մառնեուլիի 30 գյուղերում աջակցվել է արտաքին
լուսավորության, 8 գյուղի ճանապարհների վերականգնման, 9
գերեզմանոցների ցանկապատման և կանաչապատման, խմելու ջրի վերականգնման
ծրագրեր 4 գյուղերում, 10 գյուղում հրապարակի
կազմակերպման/վերականգնման ծրագիր կիրականացվի , 6 գյուղերում ոռոգման
և ջրահեռացման համակարգերի կազմակերպման, 7 գյուղերում մարզահրապարակի
կազմակերպման, և 2 գյուղի բնակիչները որոշել են կամուրջ կառուցել։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան