Արտաքին լուսավորություն, գերեզմանների ցանկապատում, այգու կառուցում․Ի՞նչ ծրագրերի են աջակցվել Մառնեուլի գյուղերում

2022 թվականի փետրվարին Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 10 օր շարունակ հանդիպումներ է անցկացրել Մառնեուլիի 77 գյուղերում՝ Գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում։

Մառնեուլիի մունիցիպալիտետում Գյուղատնտեսության աջակցության ծրագրով ընդհանուր առմամբ ֆինանսավորվել է 78 ենթակառուցվածքային ծրագիր։ Քաղաքապետարանի յուրաքանչյուր գյուղի համար, կախված բնակչության թվից, հատկացվել է 10000-ից 20000 լարի։

Մառնեուլիի քաղաքապետարանի «Ռադիո Մարնեուլին» տրամադրված տեղեկատվության համաձայն, այն դեպքերում, երբ գյուղական բնակչության ընտրած ծրագրի արժեքը գերազանցում է գյուղին հատկացված գումարը, տեղական ինքնակառավարման բյուջեից լրացուցիչ միջոցներ կհատկացվեն։

Նշենք, որ Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ընդհանուր առմամբ հատկացվել է 1 232 000 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար) լարի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր գյուղի բնակչության թիվը։ Նաև գյուղերի համար տեղական բյուջեից ծախսվող միջոցները առավելագույնի հասցնելու և առկա կարիքները հաշվի առնելու համար այն գյուղերում, որտեղ ըստ բնակչության հատկացված գումարը բավարար չէ գործող ենթակառուցվածքային ծրագրի իրականացման համար, համաֆինանսավորումը կհատկացվի տեղական բյուջեներից», - նշված է Մառնեուլիի քաղաքապետարանի պաշտոնական տեղեկատվության մեջ։

Մառնեուլիի քաղաքապետարանը «Ռադիո Մառնեուլի»-ի այն հարցին, թե կոնկրետ որ գյուղում է բնակչությունը աջակցում ենթակառուցվածքային ծրագրին, թերի պատասխան է տվել։ Քաղաքապետարանի կողմից մեզ ուղարկված պաշտոնական գրության մեջ նշված չէ, թե որ գյուղում ինչ ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացվելու։

Ըստ տեղական ինքնակառավարման մարմինների՝ գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում Մառնեուլիի 30 գյուղերում աջակցվել է արտաքին լուսավորության, 8 գյուղի ճանապարհների վերականգնման, 9 գերեզմանոցների ցանկապատման և կանաչապատման, խմելու ջրի վերականգնման ծրագրեր 4 գյուղերում, 10 գյուղում հրապարակի կազմակերպման/վերականգնման ծրագիր կիրականացվի , 6 գյուղերում ոռոգման և ջրահեռացման համակարգերի կազմակերպման, 7 գյուղերում մարզահրապարակի կազմակերպման, և 2 գյուղի բնակիչները որոշել են կամուրջ կառուցել։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print