Մառնեուլիի քաղաքապետարանի առաջին հարկի վերականգնման համար կծախսվի 235 396 լարի

Մառնեուլիի քաղաքապետարանի առաջին հարկը կվերականորոգվի։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մրցույթ է հայտարարել քաղաքապետարանի վերականգնողական/վերակառուցման աշխատանքների գնման համար։

235 396 լարի արժողությամբ մրցույթի համաձայն՝ քաղաքապետարանի շենքի առաջին հարկում, բնակչության հետ կապը բարելավելու նպատակով, կավելացվի սենյակների տարածքը և տարածքը կհատկացվի որպես միջանկյալ օղակ։ Գրասենյակի տարածքը մեծացնելու համար անհրաժեշտ է օգտագործել քաղաքապետարանի դահլիճի մի մասը, ինչի արդյունքում քաղաքապետարանի դահլիճում աստիճաններ չեն լինի։

«Վերոնշյալը նախատեսում է նաև այլ լրացուցիչ աշխատանքներ՝ ապակեպատում, աստիճանների երկուսով ավելացում և թեքահարթակի կազմակերպում։ Նաև առաջին հարկում նախագծով նախատեսվում է ներկել միջանցքի պատերը և փոխել դռները։ Առաջին հարկի որոշ սենյակներ վերանորոգման փուլում են»,- նշված է քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման նախագծային-ծախսային փաստաթղթում ։

Նախագծային-ծախսային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է վերանորոգել քաղաքապետարանի երկրորդ հարկում գործող սանհանգույցը և գործող աշխատասենյակներում նոր սանիտարական հանգույց կազմակերպել, իսկ քաղաքապետարանի երրորդ հարկում նախատեսված է աստիճանների ներկում։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը մարտի 18-ին հայտարարել է քաղաքապետարանի վերականգնման/վերակառուցման մրցույթ։ Դրան մասնակցել ցանկացող ընկերությունները հայտերը կարող են ներկայացնել ապրիլի 3-ից 8-ը։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի պայմանագրի ստորագրումից հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։

Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանի առաջին հարկի բարեկարգումը նախաձեռնել է Մառնեուլիի նախկին քաղաքապետ Զաուր Դարգալին, ով քաղաքապետի օրոք ասել էր, որ առաջին հարկում եռալեզու տարածք է ստեղծվելու, որտեղ քաղաքացիները կստանան իրենց ուզածը տեղեկատվություն իրենց լեզվով: 2021 թվականին քաղաքապետարանի առաջին հարկի վերականգնման համար բյուջեից հատկացվել է 190 000 լարի, սակայն նախորդ տարի աշխատանքները չեն կարողացել իրականացվել։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google