Մառնեուլիի գրադարանում կնշվի Մանկական գրքի միջազգային օրը
Ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին Մառնեուլիի քաղաքապետարանի հանրային գրադարանում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված մանկական գրականությանը։ Փոքրիկ ընթերցողների համար նախատեսված միջոցառումը կապված է Մանկական գրքի միջազգային օրվա հետ, որը նշվում է ապրիլի 2-ին։ Մառնեուլիի հանրային գրադարանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ միջոցառմանը երեխաները կծանոթանան հայտնի հեքիաթասացուհու ստեղծագործություններին և կենսագրությանը։

Մառնեուլիի հանրային գրադարանը ապրիլի 1-ին ժամը 12:00-ին հրավիրում է մեր փոքրիկ ընթերցողներին միջոցառման, որտեղ կծանոթանանք Հանս Քրիստիան Անդերսենի կենսագրությանը և ստեղծագործություններին։ Կկարդանք ու կքննարկենք նրա արտասովոր հեքիաթները։
Միջոցառման մեկ այլ հատված նվիրված կլինի «Աշխարհի ժողովուրդների հեքիաթները» շարքից ուկրաինական հեքիաթներին։
Մառնեուլիի հանրային գրադարանը շնորհավորում է բոլոր փոքրիկ ընթերցողներին և ոչ միայն նրանց՝ Մանկական գրքի միջազգային օրվա առթիվ։

Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է, որը նշվում է 1967 թվականից և համընկնում է հայտնի բանաստեղծ և հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրվա հետ։
Այս օրը հայտնի բանաստեղծները, հեքիաթասացներն ու նկարազարդողները այցելում են տարբեր երկրներ, հանդիպումներ ունենում երեխաների հետ և գովազդում գրքերը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google