Մառնեուլիի Ջեո Հոսպիտալի «Քովիդ» բաժանմունքը փակվել է
Կորոնավիրուսով հիվանդներն այլևս չեն բուժվում Մառնեուլիի Ջեո Հոսպիտալ կլինիկայում։ Ինչպես ասել է նույն բուժհաստատության կլինիկական տնօրեն Թաթա Շենգելայան, կորոնավիրուսի դեպքերը զգալիորեն կրճատվել են։

«Վերջին շաբաթվա ընթացքում մեկ դեպք է եղել։ Քանի որ մեր կլինիկան այլևս ընդունիչ չէ, հիվանդին տեղափոխեցինք Թբիլիսի։ Հաստատվելու դեպքում հիվանդները, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, կտեղափոխվեն Amtel Hospitals կամ այլ կովիդ հիվանդների ընդունող կլինիկա: Կա նաև պատվաստման պահանջարկ: Այս փուլում ունենք պատվաստանյութի 18 դեղաչափ և իսկ պահանճարկը ավելին է, սպասում ենք նոր չափաբաժինների»,- ասել է Շենգելայան։

Մառնեուլիի Ջեո Հոսպիտալ կլինիկան 2020 թվականին վերածվել է քովիդ կլինիկայի։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք, մահացել է 6 հիվանդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google