Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է վերանորոգել Խոժոռնիի և Ծերեթելիի վարչական շենքերը
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է վերանորոգել Խոժոռնի և Ծերեթելի գյուղերի վարչական շենքերը։ Մառնեուլիի քաղաքապետարանը 11 864 լարիի մրցույթ է հայտարարել երկու վարչական շենքերի վերականգնման նախագծային-ծախսային փաստաթղթերի ձեռքբերման համար։

Մառնեուլիի քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ նախատեսվում է Խոժոռնի գյուղի վարչական շենքի վերականգնումը և պետք է թարմացվի ջեռուցման, էլեկտրաէներգիայի և հրդեհային անվտանգության համակարգերը։ Ինչ վերաբերում է Ծերեթելի գյուղին, ապա կբարեկարգվի վարչական շենքը, կկազմակերպվեն ջեռուցման, էլեկտրականության և հրդեհային անվտանգության նոր համակարգեր, ինչպես նաև վարչական միավորի շենքի բակը։

Մառնեուլիի քաղաքապետարանի Ծերեթելի գյուղի վարչական միավորի շենքի վերականգնման և բակերի բարեկարգման նախահաշվային արժեքը կազմում է 80000 լարի, իսկ Խոժոռնի գյուղի վարչական միավորի շենքի վերականգնման նախահաշվային արժեքը՝ 70000 լարի։

Խոժոռնի և Ծերեթելի գյուղերի վարչական շենքերի վերականգնման նախագծա-ծախսային փաստաթղթերի մրցույթին մասնակցելու համար կարող են առաջարկներ ներկայացնել ապրիլի 1-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print E-mail
FaceBook Twitter Google