Մառնեուլի քաղաքի մոտ 7500 բաժանորդի ջուր չի մատակարարվում
Մառնեուլիի բնակչությանն արդեն 3 օր է խմելու ջուր չի մատակարարվում։ Քաղաքապետարանում նման մոտ 7500 բաժանորդ կա։ Նոնա Սամխարաձեն ապրում է Մառնեուլիի Կոստավա փողոցում։ Ասում է, որ երկու օր առաջ ծորակից անօգտագործելի ջուր է եկել ու ստիպված են եղել գնել։ Նոնան արդեն դիմել է մի ընկերության, որը պարտավորվել է ջուր մատակարարել իր բաժանորդներին:


«Օրեր առաջ աղտոտված ջուր է եկել։ Ինչպես լսել եմ, շատերն ասում էին, որ զանգել և հարցրել են թե ինչու է ջուրը այսպես գալիս, և որոշեցին ընդհանրապես դադարեցնել ջրամատակարարումը։ Մենք բոլորս ջուր ենք գնում։ Մենք լսել են, որ վթարի է եղել: Հասկանում եմ, բայց ցավում, հիշու՞մ ենք, որ 55 միլիոն հատկացվեց ու նախագիծը սկսվեց, չնայած որ ժամկետն ավարտվել է, այնուամենայնիվ մնացինք փորված ճանապարհներով ու գործը շարունակելու ոչ մի նշան, շատ եմ ցավում։ Դժբախտ պատահարներ ամենուր են լինում։ «Ես շատ եմ ցավում, որ համակարգը ինչ-որ կերպ արժեզրկված է, և այն պետք է լուծվի»,- ասել է Նոնա Սամխարաձեն։

Ինչպես Կոստավայի փողոցը, ջրի խնդիր կա Գամսախուրդիա, Ռուսթավելի և շատ այլ փողոցներում։

Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Քվեմո Քարթլիի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Նիկոլոզ Վասաձեին հարցրինք Մառնեուլիի բնակչության 80%-ի եռօրյա ջրանջատման հետ կապված խնդիրների մասին, թե երբ կվերականգնվի ջրամատակարարումը և որն է լուծումը։ Ինչպես նա պատմում է, իրավիճակն առաջացել է առատ տեղումների, ձնհալի և Կցիա գետի մակարդակի բարձրացման հետևանքով։ Վասաձեի խոսքով, հնարավոր է, որ ապրիլի 8-ին քաղաքում ջրամատակարարումը վերականգնվի, սակայն դա միայն ենթադրություն է։

Նշված բաժանորդները՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի 80%-ը, մատակարարվում են Քոլագիրիից, որը սնվում է երեք գետերի ստորերկրյա ջրահեռացումներով: Կցիա գետի բարձրացման պատճառով մեր գլխամասը աղտոտվել է, ուստի մենք ակնթարթորեն որոշում ենք կայացրել դադարեցնել ջրամատակարարումը, քանի որ խմելու ջուրը չի համապատասխանում համապատասխան կանոնակարգերին և վտանգավոր է մարդու առողջության համար։ Երեկ գիշերվանից մաքրման աշխատանքներ են ընթանում, ջրի գույնը համեմատաբար բաց է։ Աշխատանքները կշարունակվեն։ Հորդառատ անձրեւն այս պահից մեզ խանգարում է, և վաղն առավոտյան իրավիճակը կվերանայվի, և մենք կգործենք տվյալների համաձայն։ Այսօր, ցավոք, դեռևս չենք կարող բնակչությանը խմելու ջուր ապահովել։ Ջրամատակարարումը հնարավոր է վերականգնվի վաղվանից, բայց սրանք ընթամենը ենթադրություններ են»։

Նիկոլոզ Վասաձեի խոսքով՝ բնական աղետների պատճառով ընկերությունը չի կարողանում խմելու ջուր մատակարարել բաժանորդներին։

«Երբ առնչվում ենք նման բնական աղետների, բնական երեւույթների հետ, անզոր ենք օգնելու, բայց եթե այս պահին միջոցներ ունենայինք, էլի կմատակարարեինք։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google