Քաղաքապետարանը 3 066 873 լարիի մրցույթ է հայտարարել Մառնեուլիի 7 գյուղերում ճանապարհաշինության համար
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը յոթ գյուղերում
ճանապարհաշինության հինգ մրցույթ է հայտարարել։
Մառնեուլիի քաղաքապետարանը գյուղերում ճանապարհաշինության համար
նախատեսում է ծախսել ընդհանուր առմամբ 3 066 873 լարի։
Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի գյուղի երեք թաղամասերում ներքին
ճանապարհը երկաթբետոնապատվելու է։ Քաղաքապետարանը գյուղում նախատեսում
է կառուցել ընդհանուր 720 մետր ճանապարհ, որի համար 374 969 լարիի
մրցույթ է հայտարարել։
Կարմիր գյուղ և Խիխան գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման համար
նախատեսված է 730 276 լարի։
Մառնեուլիի քաղաքապետարանի Իլմազլո գյուղում ներքին ճանապարհներ
կկառուցվեն։ Ինչպես նշված է Իլմազլոյի ներքին ճանապարհների անցկացման
նախագծում, ընդհանուր առմամբ կիրականացվեն 812 մետր երկարությամբ և
4,5 մետր լայնությամբ ասֆալտապատ ճանապարհներ։
«Օբյեկտի վրա կա ասբեստ/բետոնե ճանապարհ, որը վնասված է, կան
փոսեր, որոնք անձրեւի ժամանակ լցվում են ջրով, կոտրված են երկայնական
և լայնակի պրոֆիլներ։ Անձրևոտ եղանակին ճանապարհով վարելը
անհարմարություն է ստեղծում ինչպես հետիոտների, այնպես էլ վարորդների
համար»,-նշված է Իլմազլո գյուղի ներքին ճանապարհների
նախագծում։
Մառնեուլիի քաղաքապետարանը Իլմազլոյում ներքին ճանապարհների կառուցման
համար հատկացրել է 328 043 լարի։
691 258 լարի է հատկացվել Շուլավերի և Ծոփի գյուղերի մուտքի
ճանապարհների ասֆալտապատման համար։ Ըստ նախագծի առաջարկի՝ ճանապարհը
պայմանականորեն բաժանված է երեք ճանապարհների՝ ընդհանուր 1320 մետր
երկարությամբ: Ինչ վերաբերում է Ծոփ գյուղի մուտքի ճանապարհին, ապա
նախագծով ասֆալտապատվելու է 433 մետրանոց ճանապարհ։
Ամենամեծ գումարը՝ 942 327 լարի, հատկացվել է Ալգեթի գյուղի ներքին
ճանապարհների կառուցմանը։ Ըստ Ալգեթիի ներքին ճանապարհների
ասֆալտապատման նախագծային փաստաթղթերի՝ գյուղի ներքին ճանապարհների
կառուցման հետ մեկտեղ կփոխվեն գյուղացիների կողմից կառուցված վնասված
ջրատար խողովակները։
«Նախորդ տարիներին ակտիվորեն վերականգնվել է գյուղի մուտքի
ճանապարհը և գյուղի ներքին ճանապարհները, հետևաբար գյուղի ներքին
ճանապարհների մեծ մասն արդեն վերանորոգվել է, բայց մրցույթային
փաստաթղթերի համաձայն, կան որոշակի հատվածներ, որտեղ ասֆալտապատված
հատվածը քանդվել է և հատկապես անձրևոտ եղանակներին, առաջացած փոսերը
լցվում են անձրևաջրերով և դժվարանում է երթևեկությունը։
Ալգեթի գյուղում ընդհանուր առմամբ կկառուցվի 1750 մետր ներքին
ճանապարհ։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան