Քաղաքապետարանը 3 066 873 լարիի մրցույթ է հայտարարել Մառնեուլիի 7 գյուղերում ճանապարհաշինության համար
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը յոթ գյուղերում ճանապարհաշինության հինգ մրցույթ է հայտարարել։ Մառնեուլիի քաղաքապետարանը գյուղերում ճանապարհաշինության համար նախատեսում է ծախսել ընդհանուր առմամբ 3 066 873 լարի։

Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի գյուղի երեք թաղամասերում ներքին ճանապարհը երկաթբետոնապատվելու է։ Քաղաքապետարանը գյուղում նախատեսում է կառուցել ընդհանուր 720 մետր ճանապարհ, որի համար 374 969 լարիի մրցույթ է հայտարարել։

Կարմիր գյուղ և Խիխան գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման համար նախատեսված է 730 276 լարի։

Մառնեուլիի քաղաքապետարանի Իլմազլո գյուղում ներքին ճանապարհներ կկառուցվեն։ Ինչպես նշված է Իլմազլոյի ներքին ճանապարհների անցկացման նախագծում, ընդհանուր առմամբ կիրականացվեն 812 մետր երկարությամբ և 4,5 մետր լայնությամբ ասֆալտապատ ճանապարհներ։

«Օբյեկտի վրա կա ասբեստ/բետոնե ճանապարհ, որը վնասված է, կան փոսեր, որոնք անձրեւի ժամանակ լցվում են ջրով, կոտրված են երկայնական և լայնակի պրոֆիլներ։ Անձրևոտ եղանակին ճանապարհով վարելը անհարմարություն է ստեղծում ինչպես հետիոտների, այնպես էլ վարորդների համար»,-նշված է Իլմազլո գյուղի ներքին ճանապարհների նախագծում։

Մառնեուլիի քաղաքապետարանը Իլմազլոյում ներքին ճանապարհների կառուցման համար հատկացրել է 328 043 լարի։

691 258 լարի է հատկացվել Շուլավերի և Ծոփի գյուղերի մուտքի ճանապարհների ասֆալտապատման համար։ Ըստ նախագծի առաջարկի՝ ճանապարհը պայմանականորեն բաժանված է երեք ճանապարհների՝ ընդհանուր 1320 մետր երկարությամբ: Ինչ վերաբերում է Ծոփ գյուղի մուտքի ճանապարհին, ապա նախագծով ասֆալտապատվելու է 433 մետրանոց ճանապարհ։

Ամենամեծ գումարը՝ 942 327 լարի, հատկացվել է Ալգեթի գյուղի ներքին ճանապարհների կառուցմանը։ Ըստ Ալգեթիի ներքին ճանապարհների ասֆալտապատման նախագծային փաստաթղթերի՝ գյուղի ներքին ճանապարհների կառուցման հետ մեկտեղ կփոխվեն գյուղացիների կողմից կառուցված վնասված ջրատար խողովակները։

«Նախորդ տարիներին ակտիվորեն վերականգնվել է գյուղի մուտքի ճանապարհը և գյուղի ներքին ճանապարհները, հետևաբար գյուղի ներքին ճանապարհների մեծ մասն արդեն վերանորոգվել է, բայց մրցույթային փաստաթղթերի համաձայն, կան որոշակի հատվածներ, որտեղ ասֆալտապատված հատվածը քանդվել է և հատկապես անձրևոտ եղանակներին, առաջացած փոսերը լցվում են անձրևաջրերով և դժվարանում է երթևեկությունը։

Ալգեթի գյուղում ընդհանուր առմամբ կկառուցվի 1750 մետր ներքին ճանապարհ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print