Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է
2022 թվականին վերապատրաստումներ անցկացնել քաղաքապետարանի 86
աշխատակցի համար։
Քաղաքապետարանը 23 868 լարի արժողությամբ մրցույթ է հայտարարել
պետական ծառայողների վերապատրաստման ծառայությունների համար։
Ըստ մրցութային փաստաթղթերի, քաղաքապետարանը աշխատակիցների համար
դասընթացներ կանցկացնի երկու ուղղությամբ՝ կառավարչական հմտություններ
և անհատական և մասնագիտական զարգացում։
Կառավարչական հմտությունների զարգացման համար քաղաքապետարանի 19
աշխատակիցներ կվերապատրաստվեն հետևյալ թեմաներով ՝
- Ռազմավարական կառավարում-պլանավորում (ռազմավարական կառավարում,
երկարաժամկետ և միջնաժամկետ նպատակների և խնդիրների պլանավորում)
- Ծառայությունների և որակի կառավարում, ռիսկերի կառավարում,
փոփոխությունների կառավարում
- Որոշումների կայացում, առաջնորդություն և թիմի կառավարում, թիմի
հզորացում և մոտիվացիա, գենդերային հավասարություն և սեռական
ոտնձգությունների վերացում աշխատավայրում
- Մասնագիտական հաղորդակցություն, արդյունավետ հաղորդակցություն և
արդյունավետ բանակցություններ, ԶԼՄ-ների հետ հարաբերություններ և
հրապարակային ելույթներ
- Հանրային ծառայության էթիկա, հակամարտությունների լուծում,
կազմակերպչական մշակույթ, հակակոռուպցիոն քաղաքականություն և
հակակոռուպցիոն իրավական միջոցներ:
Ինչ վերաբերում է անձնային և մասնագիտական զարգացման մոդուլին, ապա
այս ուղղությամբ կվերապատրաստվեն Մառնեուլիի քաղաքապետարանի 67
աշխատակիցներ, որոնց քննարկման թեմաներն են լինելու վարչական
վարույթը, հանրային ծառայության էթիկան, մասնագիտական
հաղորդակցությունը, համագործակցությունը և թիմային աշխատանքը,
արդյունավետ սպասարկումն ու ժամանակի կառավարումը։
«Մրցույթի մասնակիցը պետք է ապահովի, որ վերապատրաստման թեման
կարդացվի վրացերեն։ Վերապատրաստման օրերը/խմբերը պետք է բաշխվեն
գնորդի հետ համաձայնությամբ: Մատակարարը պետք է ապահովի վրացերենով
ուսումնական նյութի պատրաստումը, որի էլեկտրոնային տարբերակը պետք է
տրամադրվի յուրաքանչյուր մասնակցի։ Յուրաքանչյուր խմբի հետ դասընթացի
վերջին օրը յուրաքանչյուր մասնակցի պետք է պատրաստվի և տրվի դասընթացի
ավարտը հավաստող փաստաթուղթ (վկայական):
Մառնեուլիի քաղաքապետարանը աշխատակիցների վերապատրաստման
ծառայությունների մրցույթ է հայտարարել ապրիլի 18-ին։ Մրցույթին
մասնակցել ցանկացող ընկերությունները հայտերը կարող են ներկայացնել
ապրիլի 24-ից ապրիլի 26-ը։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան