Մառնեուլիի քաղաքապետարանի աշխատակիցները կվերապատրաստվեն 23 868 լարիով
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը նախատեսում է 2022 թվականին վերապատրաստումներ անցկացնել քաղաքապետարանի 86 աշխատակցի համար։ Քաղաքապետարանը 23 868 լարի արժողությամբ մրցույթ է հայտարարել պետական ծառայողների վերապատրաստման ծառայությունների համար։

Ըստ մրցութային փաստաթղթերի, քաղաքապետարանը աշխատակիցների համար դասընթացներ կանցկացնի երկու ուղղությամբ՝ կառավարչական հմտություններ և անհատական և մասնագիտական զարգացում։

Կառավարչական հմտությունների զարգացման համար քաղաքապետարանի 19 աշխատակիցներ կվերապատրաստվեն հետևյալ թեմաներով ՝
  • Ռազմավարական կառավարում-պլանավորում (ռազմավարական կառավարում, երկարաժամկետ և միջնաժամկետ նպատակների և խնդիրների պլանավորում)
  • Ծառայությունների և որակի կառավարում, ռիսկերի կառավարում, փոփոխությունների կառավարում
  • Որոշումների կայացում, առաջնորդություն և թիմի կառավարում, թիմի հզորացում և մոտիվացիա, գենդերային հավասարություն և սեռական ոտնձգությունների վերացում աշխատավայրում
  • Մասնագիտական հաղորդակցություն, արդյունավետ հաղորդակցություն և արդյունավետ բանակցություններ, ԶԼՄ-ների հետ հարաբերություններ և հրապարակային ելույթներ
  • Հանրային ծառայության էթիկա, հակամարտությունների լուծում, կազմակերպչական մշակույթ, հակակոռուպցիոն քաղաքականություն և հակակոռուպցիոն իրավական միջոցներ:
Ինչ վերաբերում է անձնային և մասնագիտական զարգացման մոդուլին, ապա այս ուղղությամբ կվերապատրաստվեն Մառնեուլիի քաղաքապետարանի 67 աշխատակիցներ, որոնց քննարկման թեմաներն են լինելու վարչական վարույթը, հանրային ծառայության էթիկան, մասնագիտական հաղորդակցությունը, համագործակցությունը և թիմային աշխատանքը, արդյունավետ սպասարկումն ու ժամանակի կառավարումը։

«Մրցույթի մասնակիցը պետք է ապահովի, որ վերապատրաստման թեման կարդացվի վրացերեն։ Վերապատրաստման օրերը/խմբերը պետք է բաշխվեն գնորդի հետ համաձայնությամբ: Մատակարարը պետք է ապահովի վրացերենով ուսումնական նյութի պատրաստումը, որի էլեկտրոնային տարբերակը պետք է տրամադրվի յուրաքանչյուր մասնակցի։ Յուրաքանչյուր խմբի հետ դասընթացի վերջին օրը յուրաքանչյուր մասնակցի պետք է պատրաստվի և տրվի դասընթացի ավարտը հավաստող փաստաթուղթ (վկայական):

Մառնեուլիի քաղաքապետարանը աշխատակիցների վերապատրաստման ծառայությունների մրցույթ է հայտարարել ապրիլի 18-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները հայտերը կարող են ներկայացնել ապրիլի 24-ից ապրիլի 26-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print