Քաղաքապետարանում քննարկվել են մունիցիպալիտետում առկա ոռոգման ջրանցքների խնդիրները
Ապրիլի 21-ին Մառնեուլիի քաղաքապետարանը քննարկել է ոռոգման ջրանցքների խնդիրները։ Կայացել է քառակողմ հանդիպում՝ ուսումնասիրելու Մառնեուլիում առկա ոռոգման ջրանցքների վիճակը և բացահայտելու Շահումյանիի վարչական միավորում Շուլավերիի ջրի խնդիրը բացահայտելու վերաբերյալ: 2021 թվականից CENN-ը HEKS-EPER-ի ֆինանսական աջակցությամբ քաղաքապետարանում իրականացնում է «Կլիմայի կայուն գյուղատնտեսություն PRAISE MARNEULI» ծրագիրը։

Ըստ CENN ծրագրի համակարգող Մարիկո Ցիկորիձեի, ծրագրի շրջանակներում ստեղծվել է բազմաոլորտ աշխատանքային խումբ, որը բաղկացած է 17 անդամից մասնավոր, պետական և քաղաքացիական հատվածներից:

Ցիկորիձեի խոսքով, այսօրվա հանդիպմանը, որտեղ հանդիպել են վերականգնման, ջրամատակարարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, կարևոր է ապագայի պլաններ կազմել և յուրաքանչյուր կառույցի դերը բաշխել խնդիրների լուծման գործընթացում։

«Խնդիրներից մեկը, որը բացահայտվել է առաջնահերթության մակարդակով, ոռոգման ջրանցքների վիճակն էր։ Մի կողմից՝ ջրանցքների մաքրում, մյուս կողմից՝ վերականգնում։ Շուլավերիի ջուրը գործնականում ամորտիզացված է, և դրանից որևէ կերպ հնարավոր չէ ոռոգել հողերը։ Սակայն դրան կցված են ավելի քան 100 ֆերմերների հողատարածքներ։ Ուստի մեզ համար կարևոր էր սկսել շահերի պաշտպանման գործընթացը։ Մենք ունենք քառակողմ հանդիպում այս հարցի շուրջ, որտեղ բազմոլորտ խմբի հետ գործընթացում ներգրավված է Վրաստանի մելորացիան։ Նրանք, ովքեր անմիջականորեն ներգրավված են ոռոգման համակարգերի, ջրանցքների մաքրման և վերականգնման գործընթացում: Գյուղատնտեսության ոլորտում գարնանային աշխատանքները արդեն ակտիվորեն սկսվել են, ուստի համակարգը պետք է աշխատի։ Մեր հանդիպման նպատակն է կազմել գործողությունների ծրագիր՝ ոռոգման համակարգ ունենալու համար՝ լինի այս տարի, թե հաջորդ տարի: Ամենակարևորն այն է, որ ինքնակառավարումը ակտիվորեն ներգրավված է բոլոր նախագծերում՝ ոչ միայն խնդրի բացահայտման, այլ նաև դրա լուծման ուղիների որոնման գործում»,- ասել է Մարիկո Ցիկորիձեն։




Հանդիպմանը մասնակցել է Մառնեուլիի քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Նինո Դեկանոիձեն։ Ինչպես նա նշեց մեզ հետ զրույցում, ՏԻՄ-ը պատրաստ է համագործակցել կազմակերպության հետ և համատեղ լուծել քաղաքապետարանում առկա խնդիրները։

« CENN-ը ակտիվորեն ներգրավված է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը և Մառնեուլիում հողերի բարելավման և ջրի հետ կապված խնդիրների լուծմանը: Քաղաքապետարանը հստակորեն իր պատրաստակամությունն է հայտնում փոխադարձ համաձայնությամբ վերացնել բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնք հուզում են բնակչությանը», - ասել է Նինո Դեկանոիձեն։

Հատկանշական է, որ բազմաոլորտ խումբը սկսել է աշխատել Մառնեուլիի մունիցիպալիտետի ոռոգման ջրանցքների վիճակի ուսումնասիրության, ինչպես նաև Շահումյանի վարչական միավորում ոռոգման ջրային ռեսուրսների պակասի խնդրի համար։ Շահումյանիի միավոր գյուղերի համար (ավելի քան 15 գյուղեր՝ ավելի քան 4000 ընտանիքներով, ավելի քան 100 ֆերմերներով) խնդիրը ոռոգման ջրի հասանելիությունն է և դրա սակավությունը, ջրանցքների մաքրումը, որն ազդում է բերքատվության և արտադրվող արտադրանքի որակի վրա։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google