Նախատեսվում է Մառնեուլիի մայիսի 26-ի փողոցի կոյուղու ցանցի վերականգնում
Մառնեուլիի մայիսի 26-ի N56 կոյուղու ցանցի վերականգնման աշխատանքները
տեղական ինքնակառավարումը նախատեսում է ձեռք բերել 65058 լարիով։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախագիծը ներառում է 4 փոքր
երկարությամբ կոյուղու կոլեկտորներ, որոնք միացված են գործող կոյուղու
ցանցին։
«Աշխատանքային նախագիծը կազմելու համար կատարվել են դաշտային
աշխատանքներ՝ գույքագրում եւ տեղագրական քարտեզ։ Տոպոգեոդեզիական
հետազոտությունների ընթացքում կոյուղու բաշխիչ ցանցը հետագծվել է
երկայնական և լայնակի պրոֆիլների նկարահանման միջոցով»,-
գրված է մրցութային փաստաթղթերում։
Կոյուղու ցանցի վերականգնման մրցույթը Մառնեուլիի քաղաքապետարանը
հայտարարել է ապրիլի 21-ին։ Թեկնածուները դրան կկարողանան մասնակցել
ապրիլի 29-ից մայիսի 2-ը։ Հաղթողը պարտավոր է աշխատանքներն ավարտել
պայմանագրի ստորագրումից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան